|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Գազանանոցում անկել է զեբր՝ ոչ մասնագիտական մոտեցման հետևանքով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը։
«Երևանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկումը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։
Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»,–տեսանյութին կից գրել է Արմեն Քոչարյանը։