|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
«Սիրելի՛ այցելունե, մենք շարունակաբար աշխատում ենք, որ Երևանի կենդանաբանական այգին դառնա ավելի զարգացած, խնամված և հարմարավետ միջավայր թե՛ մեր կենդանիների, թե՛ ձեզ համար։
Հենց այդ նպատակով՝ 2026 թվականի հուլիսի 1-ից փոփոխվում են մուտքի տոմսերի սակագները։ Փոփոխությունը հնարավորություն կտա ընդլայնել այգու գործունեության ծավալները, ապահովել կենդանիների համար առավել բարեկեցիկ պայմաններ և շարունակաբար բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։
Նոր սակագները՝ երկուշաբթի օրը 3 – 69 տարեկան այցելուներ – 1,000 դրամ: Երեքշաբթիից կիրակի՝ 3 – 69 տարեկան այցելուներ – 2,000 դրամ:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Երևանի կենդանաբական այգում շարունակում են գործել անվճար մուտքի արտոնությունները մի շարք սոցիալական խմբերի համար։ Բացի երկուշաբթի օրվանից՝ երեքշաբթիից կիրակի օրերին կարող եք օգտվել հետևյալ զեղչերից: Միաժամանակ 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար գործում է ընդհանուր արժեքից 5% զեղչ:
Դպրոցի, մանկապարտեզների և զարգացման կենտրոնի սաների այցելության դեպքում համապատասխան տեղեկանքի առկայության պարագայում կիրառվում է յուրաքանչյուր անձի համար 70% զեղչ: Անվճար մուտքից կամ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։
Շնորհակալ ենք ձեր վստահության և աջակցության համար։ Յուրաքանչյուր այցելությամբ դուք նպաստում եք Երևանի կենդանաբանական այգու զարգացմանն ու մեր կենդանիների բարեկեցությանը: