|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիան պատմական համաձայնագիր է ստորագրել իր սահմանակից հարևանների Ադրբեջանի, Վրաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ով Բաքվում է Հարավային գազային միջանցքի տարեկան հանդիպման համար, երեք երկրների նախարարների հետ միասին ստորագրել է Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցման և առևտրի ոլորտում համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ համաձայնագրով արևային, քամու և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիան Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա երթուղիով կհասնի Եվրոպա։
Հարավային գազային միջանցքի համար կազմակերպված հանդիպման ժամանակ նաև ստորագրվեց էլեկտրաէներգիայի փոխանցման ոլորտում գործառնական համաձայնագիր TEIAS-ի և AzerEnerji-ի միջև։ Համաձայնագրով կարդիականացվի Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը և կընդլայնվի առկա հզորությունը։ Միջկապակցման գծի ներմուծման հզորությունը 75 ՄՎտ է, իսկ արտահանման հզորությունը՝ 40 ՄՎտ։
Նախորդ ամիս էլ բացվել էր Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարը, և Նախիջևանին անխափան մատակարարվել էր բնական գազ։