|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։
Հայտարարության մեջ նշված է․
«Սիրելի՛ գորիսեցիներ,
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակը ս․ թ․ ապրիլի 4-ին կազմակերպում է վարչական հարցերով անվճար իրավական խորհրդատվություն։ Այն անցկացնելու են ոլորտի լավագույն մասնագետները։
Խորհրդատվությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հիշյալ հղումով կամ այցելել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման Գորիսի գրասենյակ (ՀՀ, ք․ Գորիս, Գուսան Աշոտի 29): Տեղերը սահմանափակ են, և խորհրդատվությանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցվածները։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37443002947 հեռախոսահամարով»: