կարևոր
5263 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-10 16:10
Քաղաքական

Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան

Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան

Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Նրանցից Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, թե Սահմանադրությամբ եկեղեցին (կամ հոգևորականը) լիազորված չէ զբաղվել քաղաքականությամբ։

Օրենսդրի ներկայացուցչին պարզաբանում եմ, որ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններով կաշկանդված են բացառապես պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք։ Մնացած բոլորը, այդ թվում Եկեղեցին ու հոգևորականները, նույն Սահմանադրության համաձայն իրավունք ունեն զբաղվելու ամեն ինչով, որն արգելված չէ օրենսդրությամբ։

Սա, կարծում եմ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պարտավոր էր իմանալ շատ վաղուցվանից»,- գրել է նա։