|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԿԸՀ-ն, ըստ Yerkir.am-ի, պարզաբանում է ներկայացրել հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին, որն ապահովելու է հեռուստառադիոընկերությունների եթերային բովանդակության մշտադիտարկումը»: