Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դատարանը քիչ առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։
Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։
Ըստ դատարանի որոշման՝ կալանավորման հիմքերն առկա են, իսկ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։
Նշենք, որ որոշումը կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության ներկայացրած միջնորդությունները՝ Չարչյանին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
«Իզմիրլյան» ԲԿ ղեկավարին մեղադրանք առաջադրելու հիմքում ձայնագրությունն էր, որով վերջինս աշխատակիցներին «խնդրել, հորդորել, պահանջել» էր մասնակցել հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հակառակ դեպքում խոստանալով կոշտ վերաբերմունք ցուցաբերել ընտրությանը չմասնակցած աշխատակիցների հանդեպ: Մեղադրանքում նշված է, թե Չարչյանը պարտադրել ու հարկադրել է աշխատակիցներին:
Չարչյանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե իր գործողություններում որևէ պարտադրանք կամ հարկադարքն չկա, ու ինքն արտահայտել է այդ կերպ իր քաղաքացիական դիրքորոշումը: