կարևոր
1276 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 15:49
Քաղաքական

Ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը

Ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը
Մարտի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 7 անգամ մեղադրել է ՀՀ զինված ուժերին ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ: Պաշտոնական Բաքվի մեղադրանքների նման անսպասելի հաճախականությունը հարեւան երկրի հասցեին, որի ղեկավարոթոյունը պատրաստվում է զիջումների միջոցով խաղաղության հասնել, որոշակի մտորումների տեղիք է տալիս: Եվ առաջին բանը, որից պետք է սկսել, հարցի պատասխանն է. երրորդ երկրներից ո՞վ է շահագրգռված Անդրկովկասյան երկու պետությունների միջեւ նոր պատերազմով: Եթե ելնենք աշխարհագրական գործոնից եւ հաշվի առնենք Իրանի հարեւանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ ապա առաջինը մտաբերվում է Իսրայելը։ Սակայն, որքան էլ պարադոքսալ է, աբյց չնայած պաշտոնական Բաքվի սերտ կապերին Իսրայելի հետ եւ այն փաստին, որ հենց վերջերս պաշտոնական այցով հրեական պետությունում էր գտնվում էկոնոմիկայի նախարար Ջաբարովը, Թել Ավիվը հազիվ թե կանգնած լինի Երեւանի եւ Բաքվի միջեւ սրման հետեւում։ Անդրկովկասում իրավիճակի սրման հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած է մի երկիր, որին ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը անվանել է գլոբալ հակամարտության գլխավոր «հրկիզող»՝ Մեծ Բրիտանիան: Հարկ է հիշել՝ այս ամսվա սկզբին տեղի ունեցավ բրիտանա-իրանական հարաբերությունների վատթարացում, որը համընկավ Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման հետ, որը թույլ էր տալիս Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը նվազեցնել կախվածությունն Իրանից։ Բացի այդ, մարտի 14-ին Բաքվում Բրիտանական դեսպանատունը հայտնել էր սոցիալական ցանցում«Ուրախ ենք հայտարարել կապիտան-լեյտենանտ Գեւին Թարբարդի՝ որպես Ադրբեջանում բրիտանական առաջին ռազմական կցորդի ժամանման մասին։ Այս պատմական քայլն արտացոլում է Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերության ամրապնդումը եւ կնպաստի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»:

Եվ հենց բրիտանական առաջին ռազմական կցորդի Բաքու ժամանելուց երկու օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց մեղադրել Հայաստանին ադրբեջանական տարածքը գնդակոծելու մեջ։ Ուշադրություն է գրավում նաեւ մարտի 14-ին սոցիալական ցանցում արված գրառումը, որն արել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ անդրծովյան տարածքների հարցերով նախարար Սթիվեն Դաութին«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը պատմական պահ է, որը վերջ կդնի հակամարտության տասնամյակներին։ Տեւական խաղաղության ցանկությունն ակնհայտ է. Ես կոչ եմ անում երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել համաձայնագիրը, որպեսզի ապահովվի դրա կատարումը»:

Սակայն, չգիտես ինչու, խաղաղության փոխարեն Բաքվից սկսեցին մեղադրանքներ հնչել Հայաստանի հասցեին ... կասկածելի է նաեւ այն, որ մեղադրանքների շարքից առաջ, մարտի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է թուրքական «բայկար» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին, որի հետ քննարկել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը: Այդ ժամանակ էլ Բայրաքթարը Հասանովի ձեռքից ստացել է «ռազմական համագործակցության ոլորտում ունեցած վաստակի համար» մեդալը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Մարտի 15-ին, ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում, Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրոլօղուն ազդարարել է առաջիկա ամիսներին Զանգեզուրի միջանցքի 224 կիլոմետրանոց հատվածում աշխատանքների մեկնարկի մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը եւս աշխատանքներ է տանում միջանցքի իր հատվածում։ Վերջապես, մարտի 17-ին Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կոչ արեց վերացնել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ փոխել Հայաստանի ՍահմանադրությունըԱկնհայտ են բրիտանա-թյուրքական դաշինքի համակարգված գործողությունները, որը ձգտում է շրջափակել Իրանը։

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Բաքվի հռետորաբանության խստացման նախօրեին՝ մարտի 14-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դավիթ կարապետյանը Բրիտանական տարածքում հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման հարցերի մշտական քարտուղար Օլիվեր Ռոբինսի հետ: Բացի երկկողմ հարաբերություններից, նրանք քննարկել են նաեւ տարածաշրջանի կայւոնությունն ու անվտանգությունը։ Նույն օրը կարապետյանը հանդիպում է ունեցել բրիտանական փորձագիտական հանրւոթյան ներկայացուցիչների հետ: Տարօրինակ չի՞ թվում, որ փաշինյանականները մշուշոտ Ալբիոնի հետ շփվում են գրեթե սինխրոն Ադրբեջանի հետ, որտեղ այժմ գտնվում է բրիտանական ռազմական կցորդը։

Երեւանի եւ Բաքվի գործողությունների սինխրոնիզմը զուգադիպություն չէ, այլ իրականություն, որովհետեւ հենց Մեծ Բրիտանիան է միաժամանակ աշխատում եւ փաշինյանականների, եւ Ալիեւի հետ։ Ըստ էության, Երեւանի եւ Բաքվի համաժամանակյա աշխատանքը թույլ տվեց շատ առումներով զրոյացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ նույնպես գրված էր

«Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգութունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ադրբեջանի արեւմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցումը»։

Հաշվի առնելով ներկա իրողությունները՝ ԱԴԾ Սահմանապահ ծառայության հիշատակումն այժմ անախրոնիզմի տեսք ունի։ Փաշինյանականները կարողացան հասնել ռուս սահմանապահների դուրսբերմանը Զվարթնոց օդանավակայանից եւ հայ-իրանական սահմանից։ Ավելին, յաս տարվա փետրվարի 28-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին։ Ասել է թե՝ բրիտանա-թյուրքական դաշինքն ու փաշինյանականները համաձայնեցրել են Զանգեզուրի միջանցքի բացման բոլոր նախադրյալները, որովհետեւ ռուսական օգնությունից զրկված Հայաստանը չի կարող խոչընդոտել Բաքվի, Անկարայի եւ Լոնդոնի ծրագրերին։ Բացի այդ, չի կարելի հաշվի չառնել նաեւ Ֆրանսիան, որի նախագահը հանուն ուրան ստանալու եւ Ռուսաստանին Միջին Ասիայից դուրս մղելու խոսեց ուզբեկերեն։ Քանի որ ուզբեկական ուրանը կարող է Ֆրանսիա հասնել միայն ադրբեջանական տարածքով, ապա 5-րդ հանրապետությունը դժվար թե իրական քայլեր ձեռնրկի Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ չտալու ուղղությամբ, առավել եւս, ր ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի, Եվրոպան հետաքրքրված է Զանգեզուրի միջանցքով։

Չի կարելի անցնել նաեւ այն փաստի կողքով, որ Ադրբեջանը կոշտացրեց հռետորաբանությունը հենց այն պահին, երբ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո սկսեց քայքայվել փաշինյանականների ընդդիմախոս ղարաբաղյան միասնական կլանի մասին առասպելը։ 2018-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ Մեծ Բրիտանիայի շահերից ելնելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխանցած Սերժ Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի մտերմութահն եւ միասնության առասպելի վրա մեծամասամբ կառուցվում էր նաեւ ադրբեջանական քարոզչությունը: Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների քաղաքական միասնության մասին առասպելը հատկապես ուժեղ  տուժեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի մարտի 12-ին Հինգերորդ ալիքին տված հարցազրույցի արդյունքում: Մասնավորապես, այս հարցազրույցում նման հատված կար:

«Ես վերցրել եմ համաներման մասին բոլոր փաստաթղթերը, որոնք հայտարարվել են Հայաստանում 2006-2013աններին։ Մինչեւ 2011 թ-ը եւ դրանից հետո համաներման տակ էին ընկնում մինչեւ 5 տարի ազատազրկման 1/3-ը անցկացրած եւ կրկնակի դատվածություն չունեցող դատապարտյալները։ 2011-ին վերանում է կրկնակի դատվածության մասին կետը (Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դատապարտվել է 1998-ին) մինչեւ հինգ տարվա համաներումը վերածվում է մինչեւ 8 տարվա համաներման (Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատռզրկման), իսկ պատիժը կրելու ժամկետը կրճատվում է մինչեւ մեկ չորրորդով։ Եկեք մի փոքր էլ խորանանք. տարածվեց այն թեզը, որ 2015 - ի Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի համար հարմարեցված կոստյում է»։ Բայց այստեղ հարցեր կան։ Այսպիսով, 2015 թ-ի Սահմանադրության մեջ հայտնվեց մի կետ, որը վարչապետի համար պարտադիր բարձրագույն կրթություն չի պահանջում: Ընդ որում՝ նախարարների համար բարձրագույն կրթություն էր պահանջվում, իսկ վարչապետի համար, չգիտես ինչու, ոչ։ Սերժ Սարգսյանը բարձրագույն կրթություն ունի՝ քյո, ունի ... Հիմա այդ ամենը Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար էր։ Մարդը, ով կրթություն չուներ, նիկլորն։ Հետեւաբար, նոր Սահմանադրությունը դրա համար էր»։

Վերոթվարկվածը խիստ ձեռնտու չէ ոչ միայն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որը անդամակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ Ադրբեջանին դաշնակից Խորվաթիայի Ժողովրդավարական համագործակցության հետ միասին, եւ «Պատիվ ունեմ» խմբակցոթյանը, այլեւ արտաքին խաղացողներին։ Կարծես թույլ չտալով Հայաստանի բնակչությանը լիովին գիտակցել, որ փաշինյանականների աղետալի քաղաքականությունը Սարգսյանի եւ նրա ՀՀԿ-ի կուրսի շարունակությունն է, Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի աջակցությամբ խստացնում է հռետորաբանությունը եւ պատրվակ ստեղծում ռազմական գործողություններ սկսելու համար, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Իրանի շրջափակումը հյուսիս-արեւմտյան ուղղությամբ։ Նման մի բան եղել է նախկինում, երբ Երեւանի ավագանու ընտրություններում փաշինյանականների ոչ համոզիչ հաղթանակից հետո՝ 2023 թ-ի սեպտմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց Ղարաբաղում։ Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը երաշխավորում է Զանգեզուրի միջանցքի բացումը, ապա Բաքուն, Անկարան, Լոնդոնը եւ Փարիզը կարող են օգնել փաշինյանականներին դիմադրել՝ ռազմական սրացում կազմակերպելով հայ-ադրբեջանական սահմանին, առավել եւս, որ «թավշյա» իշխանությունները նվազեցրել են Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը։

 

 

Պյոտր Մակեդոնցեւ

Աղբյուրը՝ eadaily.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի