Փոխարժեքներ
18 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
17,000 երևանցու քաղաքացիական նախաձեռնությունը բառի բուն իմաստով անտեսում են, դահլիճը լքել են, չորս ամիս պահեցին, օրենքով նախատեսված հնարավորին ամենաուշ ժամկետով մուտք արեցին մեր քաղաքացիական նախաձեռնությունը, որի հիմքում կար 17,000 երևանցու ստորագրություն, որոնք դեմ են տրանսպորտի թանկացմանը, որոնք միացել են բոյկոտին, և այսօր Երևանի հերթական ավագանու նիստի ժամանակ (01:00) երբ որ արդեն պետք է լիներ մեր նախագիծը, պարզապես լքեցին դահլիճը ու չեն ցանկանում ներկա լինել այստեղ, այսինքն 17 հազար երևանցու քաղաքացիական նախաձեռնությունը իրենց չի հուզում։ Նշում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նրա խոսքով՝ իրենք արդեն վստահ գիտեն, որ որևէ ընտրություն էլ երբեք չեն հաղթելու, այդ իսկ պատճառով որևէ թաքցնելու և ձևացնելու բան չունեն, ուղղակի գնացին, որովհետև որ մնան, խոսեն, հարցեր տան, այդ հարցերին կստանան պատասխաններ, որոնք էլ ավելի խայտառակ վիճակի մեջ կդնեն իրենց։
«Իրականության մեջ ձախողվել է միայն մեկ բան, քաղաքացիական պայմանագիրը։ Ու սա է մեր վիճակը։ Մարդիկ գնան, ստորագրահավաք անեն, ստորագրությունները հավաքեն, բերեն, մուտք անեն օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան, որպեսզի այս անգամ արդեն ոչ որպես ընդդիմադիր խմբակցության նախագիծը, այլ 17000 երևանցու նախաձեռնություն կրկին բերեն այս զակոնապրոյեկտը, որպեսզի ցույց տանք, որ մենք բոլորս դեմ ենք այս թանկացմանը և այս թանկացումն ապօրինի է, գալիս հասնում ենք տեղ և տեղում որևէ մեկը չկա իրենց անիմաստ, աննպատակ նախագծերին, մնում են, խոսում են, եսիմ ինչեր են անում։ Ավինյանի մոտ նյարդերի ջղաձգումներ էր, ինքն իրեն խոսաց, գոռգոռաց, բորբոքվեց, թողեց, գնաց ու իրեն հատուկ, իր տեսակին հատուկ կերպով ինքը խոսեց, խոսեց ու հետո չմնաց, որպեսզի պատասխանը լսի իր խոսքերին։ Պարոն Մանուկյան, ասեք, ասեք, ձեր թաղերում, ձեր թաղերում, մեր թաղերում, այն տղաները, որոնք որ բարձր խոսում, խոսում, խոսում են, հետո գնում են ու չեն սպասում լսեն, իրենց ինչ են ուզում ասել, ի՞նչ են որակավորվում նման մարդիկ և առավել ևս նման մարդկանց կողմից ղեկավարվող անձին», - նշում է ավագանու անդամը։
Սամվել Հակոբյանն ընդգծում է, որ Երևան քաղաքը կառավարվում է կամք չունեցող պառլամենտարիզմից անտեղյակ սեփական պաշտոնը, սեփական պաշտոնի պատասխանատվությունը չգիտակցող մարդկանց կողմից։
«Ոչինչ, մյուս ընտրություններին, ժողովուրդ ջան, ցույց տվեք ձեր վերաբերմունքը այս ապիկար վախկոտ քաղաքական միավորին։ Գյումրեցիներ ջան, ձեր ցավը տանեմ, սրանց չընտրեք, սրանք չարիք են, սրանք թռնող տղերք են, սրանք որևէ կերպ, ասենք, մեծամասնությունը ունեն, չէ՞, կարողան մնան, ներկա գտնվեն, վերջում դեմ քվեարկեն, չանցնի մեր նախագիծը, ուղղակի գոնե մնան, քննարկենք, բայց չէ, ո՞նց կլինի։ Պարոն Ավինյանը եկավ, գոռգոռաց, խոսեց, խոսեց, խոսեց ու լքեց դահլիճը։ Գյումրեցիներ ջան, քվեաթերթիկ համար չորս, Կարեն Սիմոնյան, ունեցեք արժանապատիվ տղամարդ քաղաքապետ, ունեցեք պրոֆեսիոնալ այս կյանքում մինչև քաղաքականություն մտնելը ստացված մարդկանց ցուցակ։ Մերժեք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի առաջին հաջողությունը կարողանում են ունենալ պատգամավոր դառնալով, չգիտեմ, Նիկոլի կամ ինչ-որ մի անձի այդ պահի աստղ լինելու պատճառով։ Մերժեք քաղաքացիական պայմանագրին Երևանում, Գյումրիում և առհասարակ Հայաստանի Հանրապետությունում», - նշում է ընդդիմադիր ավագանու անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։