Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով` Երևանը մեր տներից մաքուր պետք է լինի: Այսօր նա լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրան հասնելու համար պետք է քայլեր անի թե՛ ավագանին, թե՛ մենք` բոլորս, ըն որում` Երևանի ավագանին առավելագույնը պետք է անի քաղաքի համար:
Yerkir.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի արվեստի ոլորտի մարդկանց գործունեությունն ավագանու կազմում և հիշո՞ւմ է արդյոք ինչ-որ դեպք, երբ նրանք երևանցիների բարձրացրած խնդիրների լուծմամբ են զբաղվել կամ իրենք են ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես եկել, Գասպարյանը դժվարացավ պատասխանել` նման դեպք հիշել: «Թող ամեն մեկին պատվավոր երևանցու կոչում չտան: Պատահական մարդկանց կոչումներ տվեցին ու դրանով վարկաբեկեցին շատերին: Մարդու, ում վարկանիշն անգամ իր գյուղում է ընկած, կոչում են տալիս: Իրավունք չունենք այսքան ընկնելու, և կա սահման, որի եզրին պետք է ուղղակի կանգ առնենք: Գաղտնի են որոշում` ով է Երևանի պատվավոր քաղաքացի, թող քննարկման դնեն հարցը, մենք էլ կիմանանք` ով ինչի է արժանի»,- ասաց գրականագետը: