|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիայի մասնակիցները նամակ-խնդրագիր հանձնեցին Շվեյցարիայի դեսպանատանը՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի անդամներին կոչ անելով ընդունել ստորին պալատում ընդունված բանաձևը, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։
«Արցախից բռնի տեղահանված 150 000 քաղաքացի ամեն օր երազում է իր հայրենի տուն վերադառնալու մասին ու Ստորին պալատի ընդունած բանաձևն իրենց հույս է տվել, որ դա հնարավոր է իրականություն դարձնել»,–նշված է նամակում։