|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուրբաթ օրը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարությանը պատկանող բժշկական ուղղաթիռը:
Վթարը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին մայրաքաղաքից 35 կմ հեռու գտնվող Հաիր շրջանում: Անձնակազմի չորս անդամները մահացել են: Ուղղաթիռը ծանր հիվանդի հոսպիտալից տեղափոխելու նպատակով է մեկնել:
Մահացել են երկու օդաչուները, բժիշկը եւ բուժքույրը, ով Ֆիլիպինների քաղաքացի է եղել:
Դեռեւս վթարի պատճառներն անհայտ են: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ին: