Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
Մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, կազմակերպվելու է հավաք Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև` շնորհակալություն հայտնելու և կոչ անելու վերին պալատին ընդունելու բանաձևը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։
2025 թ․ մարտի 18-ին մեզ համար շատ կարևոր այս հարցը քննարկվելու է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում։
Այդ առիթով՝ քննարկման նախաշեմին՝ մարտի 13-ին՝ ժամը 13:30-ին, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև (հասցե' Մելիք Ադամյան 2) կազմակերպվելու է հավաք, որի ժամանակ շնորհակալություն ենք հայտնելու Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ ենք անելու վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմելու ենք Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում»։