կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-25 13:46
Հասարակություն

Գալիպոլիի միջոցառումների ողջ ընթացքը դատապարտված էր ձախողման. թուրք հասարակական գործիչ

Գալիպոլիի միջոցառումների ողջ ընթացքը դատապարտված էր ձախողման. թուրք հասարակական գործիչ

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան են ժամանել ազգությամբ թուրք մի շարք գործիչներ, ովքեր դատապարտում են հայերի նկատմամբ տեղի ունեցած վայրագությունները: Նրանք այդ իրադարձություններն անվանում են «ցեղասպանություն» և Թուրքիային կոչ են անում չմոռանալ սեփական մեղքերը, առերեսվել անցյալի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

Ազգությամբ թուրք հասարակական գործիչ Ռեջեփ Մարաշլը, ով Գերմանիայի թուրքական համայնքից է, այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Գալիպոլիի միջոցառումների մասին, համոզմունք հայտնեց, որ այդ միջոցառումները պարզապես ձախողվեցին:

 

«Բոլորին է հայտնի, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներն ամեն տարի անցկացվել են մարտի 18-ին, սակայն այս տարի, հայտնի պատճառներով, այդ միջոցառումներն անցկացվեցին ապրիլի 24-ին: Այդ միջոցառումների ողջ ընթացքը դատապարտված էր ձախողման»,- ընդգծեց թուրք գործիչը:

 

Նա նշեց նաև, որ այդ մասին գիտեին նաև անձամբ թուրքերը, սակայն, միևնույն է, ամեն ինչ անում էին, որ հայերի նկատմամբ տեղի ունեցած դեպքերի կողքին ներկայացնեն Գալիպոլիի միջոցառումները, իբրև թե աշխարհի ուշադրությունը Թուրքիայի վրա սեւեռելու համար:

 

Լուսինե Հակոբյան