Միասին կարող ենք
կարևոր
6202 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 12:08
Հասարակություն

Պատգամավորների ահազանգով Կրասար է ժամանելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խումբ

Պատգամավորների ահազանգով Կրասար է ժամանելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խումբ

Պատգամավորների ահազանգով Կրասար է ժամանելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խումբ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«Հարգելի կրասարցիներ, այսօր բնակավայրում տիրող իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Փոխնախարարին փոխանցել եմ Կրասարում ստեղծված խնդրի լրջությունը, ինչպես նաև համայնքի բնակիչների մտահոգությունը։

Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղը Աշոցք համայնքի Կրասար բնակավայր է մեկնելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատանքային խումբը` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

Հետևողական եմ լինելու տվյալ հարցին և այն մշտապես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում»։

Հիշեցնենք՝ Մհեր Մելքոնյանն ահազանգել էր, որ Աշոցքի Կրասար գյուղում անասունների սպանդ է։ Պատգամավորը հիշեցրել է, որ Աշոցքի տարածաշրջանում անասնապահությունը գյուղացիների գրեթե միակ եկամտի աղբյուրն է, մինչդեռ անասունների սպանդը լուրջ խնդրի առջև կկանգնեցնի գյուղացիներին։