կարևոր
1564 դիտում, 1 օր առաջ - 2025-02-19 22:49
Հասարակություն

Կորուստը հաղթահարելու միակ ճանապարհը փետրվարի 20-ին նոր համախմբումն է․ Ազատության հրապարակում վաղը մեծ հանրահավաք է սպասվում

Կորուստը հաղթահարելու միակ ճանապարհը փետրվարի 20-ին նոր համախմբումն է․ Ազատության հրապարակում վաղը մեծ հանրահավաք է սպասվում

Սրբազան պայքարի մաս կազմող, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ։

Փետրվարի 20-ին լրանում է հայոց ինքնության վերելքի ՝ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 37 ամյակը։

37 տարի առաջ միահամուռ ոտքի կանգնելով, մենք ոգեկոչեցինք Արցախի և Հայաստանի վերամիավորման, մեր տարածաշրջանում ազգային հզոր և խաղաղություն հարգող պետության ստեղծման կամքը, որից հետո կայացրինք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը, Արցախի Հանրապետության հռչակումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի կայացումը, Ադրբեջանին պարտադրեցինք հրադադար։ Հաջողությունը երկնուստ մերն էր, բայց շեղվեցինք այդ կամքից, որի հետևանքը 2020թ․ պատերազմի դառը պարտությունն էր, ՀՀ սահմանների փոփոխությունը, 2023թ․ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունը, որի հետևանքը Արցախի հայաթափումն էր։

Կորուստը ջախջախիչ չէ և հաղթահարելու միակ ճանապարհը փետրվարի 20-ին նոր համախմբումն է, նոր հաղթանակների կանխորոշումը։

Բագրատ Սրբազանի օրհնությամբ և մասնակցությամբ, Սրբազան պայքարի հանգրվանում փետրվարի 20-ին՝ ժամը 17։30, Ազատության հրապարակում սպասում ենք ձեզ՝ հանուն 1988թ․ կամքի վերադարձի, հայկական ինքնության, ինքնիշխան պետության և իրական խաղաղության»։