Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով դատական նիստը։ Պաշտպանական թիմը հայտարարում է, որ Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ։
Նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանից Խաչատրյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը պարզաբանում խնդրեց, ինչո՞ւ են նիստերն անցկացվում Գորիսում, երբ օրենքը սահմանում է, Հայաստանից դուրս կատարված հանցագործության պայմաններում տարածքային ընդդատությունը նախատեսում է, որ նիստերը պետք է անցկացվեն մեղադրյալ վերջին բնակության կամ գրանցման հասցեին մոտ։
Իսկ եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, ապա մեղադրյալ դատական քննությունը նախատեսված հանցագործության կատարման վայրում։
«Այս հարցերի համատեքստում խնդրում եմ, որ դատարանը պարզաբանի՝ արդյոք հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքից դուրս, թե՞ ՀՀ տարածում։ Երկրորդ պարզաբաման խնդիրը, եթե կատարվել է Հայաստանի տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է , որտեղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը։ Եթե տեղի է ունեցել Հայաստանի պայմաններից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում Քրեական դատավարության օրենսգրքի 261 հոդվածով սահմանված իրավակարգավորումը, սըտ որի եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ՀՀ քաղաքացու կողմից, ապա պետք է իրականացվի ըստ բնակության կամ գրանցման վայրի»,-ասաց Արմեն Անդրիկյանը։
Դատավորն ի պատասխան հարցրեց պաշտպանին, ըստ նրա, որտե՞ղ է եղել ենթադրյալ հանցագործությունը, Հայաստանի՞ տարածքում, թե՞ այլ։
«Որտե՞ղ է կատարվել, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ըստ մեղադրանքի, կատարվել է Լեռնային Ղ արաբաղում։ Խնդրում եմ, պարզաբանեք, դա Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՞ դրանից դուրս կատարված հանցագործություն է։ Այդ հարցը պետք է մեղադրական կողմին տրվի»,-ասաց պաշտպանը։
Դատախազն արձագանքեց, ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, որը գտնվել է ՀՀ զինված ուժերի վերահսկողության ներքո։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ Նա մեղադրվում է նրանում, որ մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ 2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։