կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-11 13:23
Քաղաքական

ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյան կշարունակվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին և հետաձգվել էր աշխատանքային  օրվա ավարտով պայմանավորված:

Նշենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Նա նշել էր, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։

Ալումյանը ներկայացրել էր դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիակով։ Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ընդգծել էր, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։

Իրադարձությանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ․