կարևոր
880 դիտում, 12 ժամ առաջ - 2025-02-15 13:57
Աշխարհ

Ինչու եւ ինչպես է Թրամփը ցանկանում վերահսկողություն հաստատել Եվրոպայի նկատմամբ

Ինչու եւ ինչպես է Թրամփը ցանկանում վերահսկողություն հաստատել Եվրոպայի նկատմամբ
Հունվարի 25-ին ԱՄՆ նախագահը եւ նրա դաշնակիցները օգտվեցին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումից (WEF25)՝ գլոբալ էլիտային զգուշացնելու՝ Թրամփը մտադիր է ավարտին հասցնել իր նախընտրական խոստումներն «Ամերիկան ամեն ինչից վեր»՝ անհրաժեշտության դեպքում իրենից հեռացնելով Եվրոպայում դաշնակիցներին: «Աշխարհի յուրաքանչյուր բիզնեսի իմ ուղերձը շատ պարզ է.արտադրեք ձեր արտադրանքն Ամերիկայում, եւ մենք ձեզ կտրամադրենք երկրի բոլոր երկրների ամենացծր հարկերից մի քանիսը, - ասաց Թրամփը Վաշինգտոնից ստացված տեսաուղերձում, - բայց եթե դուք չեք արտադրում ձեր ապրանքը Ամերիկայում, ինչը ձեր արտոնությունն է, ապա շատ պարզ է. դուք ստիպված կլինեք վճարել տուրքը»: Միաժամանակ նա նաեւ առաջարկել է նվազեցնել նավթի գինը, որպեսզի ճնշում գործադրի Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատճառով։

Այսպիսով, Թրամփի ժամանումը Սպիտակ տուն արդեն առաջին իսկ օրերից նշանավորում է ամերիկյան արտաքին եւ ներքին քաղաքականության լուրջ ճշգրտում, որն ուղղակիորեն ազդում է աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա եւ լրջորեն փոխում է ԱՄՆ մեթոդներն ու ռազմավարությունը, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ: Սակայն միեւնույն ժամանակ Վաշինգտոնի քաղաքաանության նպատակը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի՝ որպես «համաշխարհային ժողովրդավրության» առաջնորդի համաշխարհային գերիշխանւթյունը եւ մոլորակի վրա հետկապիտալիստական «նոր սքանչելի աշխարհի» «նոր նորմալության» ստեղծումը:

Թրամփի գալուստը ինքնին վկայում է. «աջ» եւ «ձախծ գլոբլիստների միջեւ ձեռք է բերվել յուրօրինակ զինադադար՝ նպատակ ունենալով օգտագործել ԱՄՆ-ի ողջ հզորությունը եւ նրա վերահսկողության տակ գտնվող անգլոսաքսերի եւ ընդհանրապես Արեւմուտքի ռեսուրսները՝ Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային ջախջախելու համար: Այդ մասին ուղղակիորեն վկայում է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեի վերջին ելույթը, որը հստակ նշում էր հենց այդ երկրները որպես Արեւմուտքի գլխավոր թշնամիներ: Նրանց ջախջախելու համար ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան նույնիսկ նախքան դրա սկիզբը կնքեցին այսպես կոչված Ատլանտյան խարտիան 2021ին, սկսեցին վերակենդանացնել ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական հզորությոնը եւ ստեղծեցին AUKUS բլոկը Չինաստանի դեմ:

Քաղաքական առումով այսօր Թրամփ-Մասկ տանդեմի շուրջ ձեւավորվում է մի ամբողջ աջակողմյան ազատական կուսակցություն: Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, Սալվադորի նախագահ Նաիբ Բուկելեի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նրա մեջ է մտնում նաեւ Իտալիայի վարչապետ  Մելոնին, ով արդեն հայտարարել է Եվրամիության մայրաքաղաքը Հռոմ տեղափոխելու մտադրությունը՝ Վատիկանին մոտ, որը բոլոր աջ գլոբալիստական ձգտումների վաղեմի կենտրոնն է: Տնտեսական առումով իր գագաթնակետին է մոտենում Ուկրաինայի արյունալի մսաղացով ուտիլիզացիան, որի մեջ անգլոսաքսերն իրենց կիեւյան խամաճիկների ձեռքով ներքաշել են բնիկ բնակչությանը, որն ուղղված Է Եվրամիության եւ առհասարկ մայրցամաքային Եվրոպայի ակտիվ «յուրացմանը», որի տնտեսությունը րդա շնորհիվ անցնում է անգլոսաքսերի տակ, ինչը հեռանկարում ԱՄՆ-ին եւ թրամփիստներին ուղղակի վերահսկողություն է տալիս համաշխարհային ՀՆԱ-ի կեսի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, Bloomberg-ը հունվարի 24-ին արդեն հայտնել էր՝ «Թրամփի վարչակզմը մտադիր չէ մասնակցել հակամարտւթյան ավարտից հետո Ուկրաինայի վերականգնմանը»:

Նախկին Ուկրաինական ԽՍՀ-ի բնակչությունը ոչնչացնելով Եվրոպայի տնտեսությանը հսկայական վնաս պատճառող եւ սլավոնների համար անիմաստ պատերազմի մեջ՝ ԱՄՆ-ն դրանով ընդլյնում է ԵՄ-ին հարկադրելու իր մեթոդները՝ հետեւելով իր համար շահավետ քաղաքականությանը՝ ոչնչացնելով եվրոպական ինքնիշխանության մնացորդները: Այն մասին, որ Վաշինգտոնը շարունակելու է իր ներքին խնդիրները լուծել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մայրցամաքային Եվրոպայի այլ երկրների բարեկեցության հաշվին, վկայում է նաեւ այն, որ ներկայիս առեւտրային հաշվեկշիռը ավելի շատ Եվրոպայի «օգտին» է: Այսինքն՝ ԵՄ-ն ավելի շատ արտահանում Է ԱՄՆ, քան ներմուծում ամերիկան ապրանքներ.եվրոպացիները վաճառում են 503 միլիարդ դոլար՝ 347 միլիարդ ներմուծման դիմաց (2023 թ-ի տվյալներ): Եվ Եվրոպա այդ անդրօվկիանոսյան ներմուծման մեծ մասը էներգակիրներ են՝ ներառյալ ամերիկյան հեղուկացված գազը: Հարկ է նշել, որ այդ հավասարակշռությունն արդեն վերականգնվել է Ուկրաինայում լայնածավալ արյունահեղության սկսվելուց եւ ամերիկյան հեղուկացված գազի ներմուծման ավելացումից հետո: Նույնը վկայում են նաեւ օվկիանոսից այն կողմ Եվրոպա հեղուկացված գազի ներմուծման դինամիկան եւ դրա բացասական հետեւանքները ԵՄ-ի համար:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի իշխանություններն արդեն կոչ են անում եվրոպական նորմատիվային բազայի լուրջ վերամշակման՝ սկսած ESG-ի կանոններից, որպեսզի լուծեն ԵՄ-ի գլոբալ մրցունակոթյան թուլացման խնդիրը: Պարզեցման գործընթացը պետք է սկսվի «կարգավորման մասշտաբային դադարից», ասվում է կառավրության 22 էջանոց փաստաթղթում: Անհրաժեշտ է նաեւ ուսումնասիրել եւ վերանայել վերջերս ընդունված օրենքները, քանի որ պարզ է դառնում՝ դրանք «վատ են հարմրեցված սրված միջազգային մրցակցության նոր համատեքստին եւ մեր հիմնակն միջազգային մրցակիցների չհամագործակցելու քաղաքականութայնը»:

Բացի այդ, այժմ Եվրոպայում փորձում է ամրապնդվել ազատականներին ընդդիմացող «Թրամփ-Մասկ կուսակցությունը» գլոբալ մակարդակում՝ «Շվաբ-Սթարմեր կուսակցությունը», որն իր հայացքներն ունի ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալՄիաժամանակ բանկային համակարգի յաս յուրօրինակ ձախակողմյան դաշինքը պետական ապարատով փորձում է իր հետեւից պահել Լատինական Ամերիկան: Այդ կապակցությամբ Եվրամիութունը դեկտեմբերին պայմանագիր է կնքել ՄԵՐԿՈՍՈւՐ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին: Լատինաամերիկյան երկրների մեծ մասում իշխանության ղեկին դեռեւս ձախակողմյան ռեժիմներ են, որոնք գաղափարապես մոտ են ներկայիս Դավոսյան ֆորումի հյուրերին, որոնց հասցեագրվել են Թրամփի եւ Միլեյի կողմից հնչեցված աջակողմյան դաշինքի թեզերը: Վերջիններս, Բուկելեի հետ միասին, արդեն նպատակ ունեն հարձակվել եւ ճնշել լատինաամերիկյան եւ եվրոպական ձախակողմյաններին ինչպես քաղաքականապես (էլ Սալվադորն արդեն վերածվել է Մասկի եւ ընկորության-ի, այսինքն՝ ԱՄՆ-ի տեխնո-օլիգարխի կողմից՝ համապատասխան վերահսկողության տեխնոլոգիաները կոտրելու փորձադաշտ), այնպես էլ տնտեսապես:

Խաղադրույքներից մեկը կարող է լինել այն, որ ԵՄ հեղուացված գազի ներկրման շուրջ ամերիկյան խաղերի հետ համաժամանակյա՝ «կովերից հրաժարվող» եւ «դեպի աջ շրաժվող» Լատինական Ամերիկան, միլեեւսկո-բուկեևսկի ոգով թրամպիստների մատուցմամբ Եվրոպան կլցնի էժան մսամթերքով եւ գյուղմթերքով, որպեսզի եվրոպացի ֆերմերները խռովություն բարձրացնեն։Ինչից անպայման կօգտվեն «Մասկ կուսակցության եվրոպական ֆրակցիաների» ազատականները, որոնք արդեն բացահայտ պատրաստվում են իշխանությունը վերցնել Գերմանիայում եւ Եվրոպայի եւս մի շարք երկրներում, այդ թվում ՝ ԵՄ-ից դուրս եկած Բրիտանիայում։

 

Օլեգ Սերգեև

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի