Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակը» գրում է․ Շուրջ 2 ամիս է՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը փաստաբանների նկատմամբ հարկերն ավելացնելու օրենսդրական դրույթի վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն չի շտապում արձագանքել` աշխատակարգային նիստ չեն նշանակում, եւ պարզ չէ` դիմումը կքննարկվի ՍԴ-ում եւ կմերժվի՞, թե՞ անգամ վարույթ չի ընդունվի: Հիշեցնենք․ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով փաստաբանները տարեսկզբից գործում են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարելու, նաեւ շահութահարկ՝ 18 տոկոս: Փաստաբաններն այս փոփոխություններում մոտ մեկ տասնյակի հասնող հակասություններ են տեսել մայր օրենքի հետ․ գլխավորն այն է, որ այլեւս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ` առանց հարկ վճարելու: Իսկ անվճար իրավական աջակցություն բոլոր փաստաբաններն են մատուցում, քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակը չի հասցնում: Եվ իշխանությունն այս տարի որոշել է կրճատել հանրային պաշտպանների քանակը։ Օրեր առաջ այս փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին, սակայն դա էլ չօգնեց։
Անցած տարի փաստաբանների շահերի պաշտպանության խնդրով ՍԴ էր դիմել նաեւ ՄԻՊ-ը, ՍԴ-ն չէր ընդունել դիմումը, այն պատճառաբանությամբ, որ ՄԻՊ-ն իրավունք չունի վիճարկելու այդ դրույթները: Մեր տեղեկություններով՝ փաստաբանները ՍԴ դիմելու հարցով հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին են նաեւ դիմել, բայց վերջինս մերժել է նրանց խնդրանքը։