Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր Հովհաննես Հովակիմյանը լուրջ խնդիրներ ունի հարկային դաշտում: Այս ընթացքում Հովակիմյանի «վրա» մեծ հարկեր են «դրվել», ինչի պատճառով էլ նա զբաղված է իր բիզնեսը «տեղափոխելու» գործերով: Հովակիմյանը նպատակ ունի իր բիզնեսը տեղափոխել Բաթում, Ռուսաստանի Դաշնություն:
Սակայն Հ. Հովակիմյանը թերթի հետ զրույցում հերքել է տեղեկությունները՝ ասելով, թե անգամ ծիծաղելի են դրանք. «Աստված վկա է. ես նման որևէ ցանկություն չունեմ, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Մարդիկ պարապ են մնացել ու նման տեղեկություններ են տարածում: Հարկայինի հետ կապված ևս խնդիրներ չունեմ, կարող եք ինքներդ պարզել, նման բան չկա: Այսօր ես ինչ-որ մի բան կարողանամ մեր պետությանը տալ, ուրախ էլ կլինեմ»:
Իսկ արդյո՞ք կարողանում է: