կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 14:20
Քաղաքական

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը "նեղն" է գցել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցչին

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը "նեղն" է գցել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցչին

Փետրվարի 5-ին փոքր-ինչ լարված է եղել մթնոլորտը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, որտեղ դասախոսություն էր կարդում Թուրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդվարդ Էրիքսոնը: Դասախոսությանը ներկա էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ. գրում է Երկիր Մեդիան:

 

Էրիքսոնին նախեւառաջ տհաճ անակնկալ է մատուցել հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը: Նրա այն հարցին, թե այդյոք ինստիտուտը կապ ունի Թուրքիայի կառավարության եւ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետ, բանախոսը պատասխանել է, թե պաշտոնական Անկարայից դրամաշնորհ ստացել է, սակայն նրա կամակատարը կամ կառույցը չէ: Հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը վիճարկել է այդ պնդումը եւ հիշեցրել Էրիքսոնին՝ ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Դոնալդ Քուաթ-աերթը ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

 

Բանավեճն ավարտվել է Էրիքսոնի հետեւյալ խոստովանությամբ. ՙԼինում են այնպիսի օրեր, երբ արթնանում եմ եւ մտածում, որ հավանաբար դա ցեղասպանություն է: Լինում է նաեւ, որ արթնանում եմ եւ մտածում՝ հավանաբար ոչ՚: