Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «տակից» իշխանությունը փախչում է։ Նա սեփական թիմում այլեւս չի կարողանում միասնականություն ապահովել, թեւերի միջեւ լարումը գագաթնակետին է հասել, թիկունքում ստվերային կառավարություն է աշխատում, իսկ իրավապահ համակարգն էլ չի կարողանում «օդից կախված» լուրերով քրեական գործերին ցանկալի ընթացք տալ։ Ու այս իրավիճակում Փաշինյանին օգնության է հասնում միակ «զենքը»՝ նախկիններին կոպեկ-կոպեկ ունեզրկելու ամբոխահաճո սպառնալիքը, որն առաջիկայում իրավական փաթեթավորում կստանա։
Մեր աղբյուրի հավաստմամբ, երկրում ստեղծված ծանր իրավիճակից հանրության ուշադրությունը շեղելու համար առաջիկայում Փաշինյանը գործի է դնելու սիրելի մեթոդը։ Նախկին տարբեր պաշտոնյաների դեմ քրեական գործերի հերթական փուլն է մեկնարկում, ու որքան հնչեղ լինեն անունները, «թալանի» չափը, այնքան հասարակության միտքը շատ կկենտրոնանա այդ ուղղությամբ։
Սակայն, ինչպես երեւում է, իրավապահ համակարգն այլեւս անզոր է միայն Փաշինյանի հրահանգների «հիմքով» գործեր հարուցելու, ողջ «գործը» մնացել է Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի հայտարարությունների հույսին, որոնք բակի խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն անցնում։ Դե պատկերացրեք` վարչապետի խոսնակը պաշտոնական հայտարարություն է անում` հղում կատարելով սեփական աղբյուրներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում