կարևոր
550 դիտում, 10 ժամ առաջ - 2025-02-11 19:42
Հասարակություն

Երկու քաղաքացի է ընկել Երևանյան լիճը. նրանցից մեկը մահացել է

Երկու քաղաքացի է ընկել Երևանյան լիճը. նրանցից մեկը մահացել է

Այսօր՝ փետրվարի 11-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճ երկու քաղաքացի է ընկել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական:

Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանյան լճի աշխատակիցները կարողացել են մեկին դուրս բերել լճից, իսկ երկրորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գասպար Կ.-ն էր, իսկ փրկվածը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Ա-ն: