կարևոր
910 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 13:00
Հասարակություն

Է՛լ վիլաներ, է՛լ ինչ ասես չունեք, եկել եք էս քյասիբների՞ն եք բռնել․ տնտեսվարողը՝ կառավարության նեկայացուցչին

Կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Տնտեսվարողներին նախորդ շաբաթ ընդունել էին կառավարությունում, սակայն արդյունքները նրանց չի գոհացրել։ Տնտեսվարողները նաև  դժգոհում են համընդհանուր գույքագրման ու հայտարարագրման պահանջից։