կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 10:18
Հասարակություն

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Վիճաբանություն՝ Կիևյան փողոցում․ ատրճանակ է գործի դրվել

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23:44-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Կիևյան փողոցից վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել:

Միջադեպի 2 մասնակից հայտնաբերվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: