կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 10:00
Աշխարհ

ԱՄՆ-ը շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին Մերձավոր Արևելքի երկրներից․ ԶԼՄ

ԱՄՆ-ը շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին Մերձավոր Արևելքի երկրներից․ ԶԼՄ

ԱՄՆ-ը շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին Մերձավոր Արևելքի երկրներից՝ տարածաշրջանում իրավիճակի սրման սպառնալիքի ֆոնին։

Ինչպես հայտնում է CNN-ը, հոկտեմբերի 23-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հասցեագրված ծառայողական գրության մեջ նշվում է, որ Թեհրանի կողմից հնարավոր հարձակումների նախապատրաստումը «հասել է առաջադեմ փուլերի ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ որոշ այլ երկրներում»։

Ըստ աղբյուրի՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցները դժգոհում են տարհանման քաոսային կազմակերպումից և ֆինանսական անբավարար աջակցությունից։ 

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։