կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 17:30
Հասարակություն

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին

Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին։ Այս մասին այսօր հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

«Նա, մասնավորապես, ասել է՝ «Ընտրություններից հետո կյանք կա», «Աչքիցս ընկել ես» և նմանատիպ այլ արտահայտություններ։ Նա սպառնացել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձին»,- մամուլի ասուլիսում ասել է Սաքունցը։

Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև, որ պարեկները ծառայողական մեքենայով ընտրողների են տեղափոխել ընտրատեղամաս։