կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-25 11:14
Հասարակություն

ՈւՂԻՂ․ Հանրապետության թվով 19 համայնքում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում:

Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան,  Ստեփանավան համայնքներում դրանք համամասնական են, իսկ Ֆիոլետովո և Շամիրամ համայնքներում՝  մեծամասնական։

Ընտրությունը մրցակցային չի լինի հինգ համայնքում՝ Վայք, Արմավիր, Վարդենիս, Գառնի և Ախուրյան, որոնցում առաջադրվել է միայն ՔՊ-ն։