|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հիմնավոր հիմքեր ունենք արձանագրելու, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալների նկատմամբ առկա են խոշտանգումների հետքեր»,- Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց Արցախի Մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ ընթերցելով կոչ-նամակը․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես անկախ կազմակերպություն պարտավոր է գործել համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական հիմնարար սկզբունքների։ Կոչ ենք անում անհապաղ այցելել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով, ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և երաշխավորել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։ Անշուշտ նույն մոտեցումը պետք է կիրառելի լինի նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ»,- նշեց Նարինե Աղաբալյանը:
Վերոնշյալ կոչ-նամակը, որին միացել են 40 և ավելի կազմակերպություններ, հանձնվեց Կարմիր խաչի գրասենյակին։