կարևոր
832 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-01 22:15
Իրավական

Ահազանգ․ Կալանավորում են ՀՀ հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողին

Ահազանգ․ Կալանավորում են ՀՀ հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութի տարածողին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ ինքն ու իր գործընկերներն ուղևորվում են Նազարբեկյան 40, որտեղ ընթանում է Ղարիբ Բաբայանի դատը։

«Գործընկերների հետ ուղևորվում ենք Նազարբեկյան 40, որտեղ ընթանում է Ղարիբ Բաբայանի դատը։

Ղարիբ Բաբայանին ցանականում են կալանավորել Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգող օտարերկրացիների տեսանյութը տարածելու համար՝ նրան մեղադրելով ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ։

Ավելի վաղ կապի մեջ եմ եղել ընտանիքի անդամների հետ, ովքեր փաստել են, որ Ղարիբ Բաբայանի դեմ հետապնդումները սկիզբ են առել դեռ երեկվանից»։

Ավելի վաղ՝ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնել էր, որ ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու հակաիրավական, հակաբարոյական ու ապազգային մեղադրանքով ձերբակալված անձը՝ Ղարիբ Բաբայանը, արցախցի է, 70 տարեկան, անվանի գիտնական ու կրթության կազմակերպիչ։ Իսկ նրան ձերբակալելու և կալանքի տանելու որոշում կայացնողը լուսահոգի Արմեն Գրիգորյանին մահաբեր կալանքի տարած քննիչ Գարիկ Մարկոսյանն է։ Այս անբարո գործը կարող էր ստանձնել միայն սույն անձնավորությունը։ Կալանքի նիստը լինելու է մոտակա ժամերին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40)։

Հիշեցնենք՝ հունվարի 30-ի երեկոյան սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ Հայաստանի Հանրապետության հրապարակում մի խումբ անձինք ադրբեջաներեն երգ էին երգում Ղարաբաղի մասին։