Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Հանրապետության հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգում են «Ղարաբաղ»: Այս մասին տեղեկանում ենք Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի էջից:
«Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլիներ Բաքվի հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այդքան լկտի են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մեկ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» ցուցանակներ են ցույց տալիս, մեկ Երևանի կենտրոնում ադրբեջանական «Ղարաբաղ» երգն են երգում իրենց ադրբեջաներենով։
Հայեր, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր չարաշահումները։ Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։ Ամո՛թ»,- նշված է տարածած հայտարարություն մեջ։