|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել՝ հայտնում է այդ երկրի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին հունվարի 2-ից 11-ը զբոսաշրջային ճանապարհորդություն է կատարել արտասահմանյան երկիր։ Վերադարձից մի քանի օր անց նա գնացել է Բաքվի կլինիկա՝ գանգատվելով թուլությունից, ջերմությունից, սեռական օրգաններին բշտիկային ցանից, ավշային հանգույցների մեծացումից և մկանային ցավից։
Ինֆեկցիոն բժիշկը հիվանդի ախտանիշներից ելնելով կասկածել է կապիկի վիրուսով վարակվելու մասին։ Անամնեզը հավաքելու արդյունքում պարզվել է, որ նա եղել է արտերկրում և ճանապարհորդության ժամանակ շփվել է անձի հետ, ում մոտ ցան է առկա եղել։
Հիվանդի ցանից վերցված քսուքի PCR թեստը դրական է եղել կապիկի վիրուսի համար: Ադրբեջանցին հոսպիտալացված է։