Փոխարժեքներ
17 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում:
Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել:
ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: Մեր տեղեկություններով` նա մերժել է նախարարի հրավերը եւ երեկ ներկա չի գտնվել «հանձնման-ընդունման»՝ նոր պետի ներկայացման արարողությանը: Ի դեպ, սա վաղուց գործող ավանդույթ է` երբ հեռացող ղեկավարը, որքան էլ դժգոհ լինի պաշտոնանկությունից, ներկա է գտնվում նորի ներկայացմանը: Մնացականյանը պատճառաբանել է` իբր քաղաքում չէ, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ ցանկություն չի ունեցել:
Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրեցինք` ինչու նախկին պետը ներկա չէր արարողությանը: «Նախկին պետը հրավիրված է եղել, սակայն փոխանցել է, որ քաղաքից բացակայում է»,-ասաց խոսնակը: