Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ջոզեֆ Տորսելան, ով համակարգում է ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության աշխատանքները, մեղադրում է իր կոլեգաներինհարբեցողությամբ տարվելու համար: Նա և մյուս հինգ անդամները աշխատում են միևնույն կոմիտեում և զբաղվում են բյուջեին վերաբերող հարցերով:
Ինչպես գրում է vz.ru-ն, այս մարդիկ ալկոհոլի նկատմամբանտարբեր չեն մնացել անցյալ դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ծննդյան տոներին: Այս ժամանակահատվածում աշխատելիս են եղել ՄԱԿ-ի 2012-2013 թվականների բյուջեն կազմելու և մշակելու ուղղությամբ:
Տորսելան նշել է, թե բյուջեի քննարկումները հետաձգվել են նաև այն պատճառով, որ կոմիտեի աշխատակիցները տարվել են տոնական տարբեր խրախճանքներով և քննարկմանը ներկայացել են ոչ սթափ վիճակում:
«Մենք հանդես ենք գալիս համեստ առաջարկությամբ` բանակցային սենյակը հարբեցողությունից զերծ գոտի դարձնենք»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը` դիմելով նույն կոմիտեում Գերմանիայի ներկայացուցիչ Միգել Բերգերին: