|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Նաիրիտի» նախկին աշխատակիցների և ՀՀ էներգետիկայի նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի միջև մարտի 21– ին տեղի ունեցած հանդիպմանը նախարարն արտառոց առաջարկ է արել։ Նա գործարանի նախկին աշխատակիցներին նախ հասկացրել է, որ հույսը չդնեն կառավարության վրա, և հորդորել է սեփական ուժերով լծվել գործարանի վերագործարկման գործին, մասնավորապես, առաջարկելով այլընտրանքային ուղիներ փնտրել կաուչուկի իրացման և օտարերկրյա ներդրողներ գտնելու հարցում։ Նա փոխել է նախկին որոշումը և գործարանի ապագան քննող աշխատանքային խմբում ընդգրկել է նաև 5 աշխատակիցների՝ Արագեղեցիկ Կարեյանին, Կարեն Իսրայելյանին, Շավարշ Զարգարյանին, Գագիկ Ավետիսյանին և Արմեն Դեմիրճյանին։ Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։