կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 14:06
Քաղաքական

Ինքն իրեն «Օմարի Արծիվ» անվանող ՔՊ-ական պատգամավորը վախենում է խոսել Արցախի մասին

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը իրեն ժամանակին՝ մինչև պատերազմը, անվանում էր «Օմարի Արծիվ», հրաժարվեց պատասխանել Yerevan.Today-ի՝ Արցախի գազամատակարարման խնդրի վերաբերյալ հարցին։

Լրագրողը հետաքրքվեց՝ հնարավո՞ր է արհեստական պայմաններում են խնդիրներ ստեղծում, որ նորից ինչ-որ զիջումների գնա Հայաստանը, իսկ ՔՊ-ականը արձագանքեց․ «Իմ իրավունքն է չպատասխանելը»։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը նույնպես վնասվել էր ՀՀ-ից Արցախ գնացող գազատարը:  Վթարը Շուշիի շրջանի այն հատվածում էր տեղի ունեցել, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է։ Ադրբեջանական կողմը թույլ չէր  տալիս արցախյան կողմին վերանորոգել  գազատարը։ Միայն 10 օր անց էր վնասված գազատար խողովակը վերանորոգվել։

Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։