| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի գիտություն այս թուրքի սպասարկուի նշեմ, որ այդ նշված գիծը չի ընդունում Ադրբեջանը որպես հայ֊ազերիական սահման և 2020 թ֊ի նոյեմբերի 9֊ից հետո ինչ ցանկացել` Սոթք֊Խոզնավարի, Ներքին Համդի, Սև լճի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի հատվածները գրավել է և բազմիցս նշել է, որ այդ տարածքներից, ինչպես նաև Արծվաշենից նպատակ չունի իր զորքերը դուրս բերել...։
Բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը չճանաչելով խորհրդային տարիների Հայաստանի և Ադրբեջանի սահմանները Նիկոլից պահանջում է, այսպես կոչված 8 գյուղերը ու համոզված է, որ թուրքին տվող Նիկոլը դրանք տալու է...։
Համոզված եմ, որ Նիկոլի այս քարտեզային կապիկությունն ուղղված է հենց Բաքվի պահանջները կատարելուն, բայց միևնույն ժամանակ ասելով «այս գծից այս կողմ»՝ դավաճան Նիկոլը չի ասում, թե ինչպես է Ալիևից ստանալու իր օրոք գրավված մեր տարածքները...»։