կարևոր
352 դիտում, 16 ժամ առաջ - 2024-12-26 16:29
Աշխարհ

TAPI․ կտեղափոխվի՞ երկարակեցությունը գործնական իրականացման հարթություն

TAPI․ կտեղափոխվի՞ երկարակեցությունը գործնական իրականացման հարթություն
Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել թուրքմենա-աֆղանական սահմանին՝ Ասլիմ-Չաշմա տեղանքում, որտեղ այն հատում է թուրքմենական կողմում կառուցված TAPI գազատարի հատվածը, «ռազմավարական» սահմանային անցակետ կառուցելու մասին։ Թալիբների կառավարության ֆինանսական գերատեսչության մաքսային դեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ «Ասլիմ-Չաշմա անցակետը» կօգտագործվի Աֆղանստանի տարածքում TAPI անցկացնելու համար աշխատողներին, տեխնիկային եւ սարքավորումներին սահմանով անցնելու համար», որը, Քաբուլի իշխանությունների զեկույցի համաձայն, արդեն սկսվել է: Իսկ մի քանի օր անց, դեկտեմբերի կեսերին Աֆղանստան կատարած այցի ընթացքում, Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Աֆղանստանի իսլամական էմիրության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին՝ ըստ հաղորդագրության՝ համատեղ ստուգելու, արդեն նշվեց, սեպտեմբերին սկսված՝ Աֆղանստանի տարածքում TAPI գազատարի «երկարատեւ» նախագծի հատվածի շինարարությւոնը։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախագծի ֆինանսավորմանը մասնակցում են արտասահմանյան ընկերություններ, որոնք փոխկապակցված են ՉԺՀ-ի գլխամասային էներգաընկերոթյունների եւ էներգոինվեստֆոնդերի հետ (1950-ականների կեսերից, հիշեցնենք, Պակիստանի ռազմավարական գործընկեր), ինչպես նաեւ Հնդկաստանի եւ Քաթարի նույն կառույցների հետ: Բացի այդ, «թալիբան» Աֆղանստանը 2021 թվականին պաշտոնապես ճանաչվել թ Չինաստանի կողմից, որը 2022ից մասնակցում է Ուզբեկստանի հետ աֆղանական սահմանի մոտ նավթագազային մշակումներին։ Այսպիսով, TAPI նախագծի ֆինանսական մասնակիցների ժամանակակից շրջանակը բավականին ուրվագծվում է:..

Ի դեպ, Թուրքմենստանը 2022-23թթ.ավարտել է խողովակաշարի իր հատվածի շինարարությունը, որը նախատեսված է տարեկան 33 մլրդ խմ բնական գազ Աֆղանստան, Պակիստան եւ Հնդկաստան տեղփոխելու համար։ 1814 կմ երկարությամբ TAPI նախագիծը, որից 816 կմ – ը պետք է անցնի Աֆղանստանի տարածքով, կբավարարի, այդ թվում, այդ երկրի գազի ներքին պահանջները՝ նույն գազով տարանցման դիմաց վճարումների հաշվին:

Մինչդեռ արդեն պաշտոնապես հայտարարվել է՝ Թուրքմենստանն ու Պակիստանը «ինքնուրույն կֆինանսավորեն TAPI գազատարի շինարարությունը», հաղորդում է Profit-ը՝ վկայակոչելով Պակիստանի նավթի նախարար Մուսադիկ Մալիկի վերջերս արած հայտարությունը: Նման որոշում է կայացվել «միջազգային հանրության կողմից Աֆղանստանի կառավարությունը չճանաչելու ցանկության կապակցությամբ, ինչն արգելակել է օտարերկրյա ֆինանսավորումը»: Բայց նախարարը նախընտրել է չհստակեցնել, թե որն է երկկողմ ֆինանսավորման իրական ծավալը, եւ արդյո՞ք խոսքը գնում է օտարերկրյա պետությունների կամ մասնավոր արտասահմանյան ընկերությունների կողմից ֆինանսավորման դանդաղեցման մասին:

2010-ականների սկզբի տվյաներով՝ TAPI նախագիծը ներդրումային արժեքով 10 միլիարդ դոլար էր, պարտք էր 30% - ով (3 միլիարդ դոլար) ֆինանսավորվեր մասնակից երկների միջոցներից եւ 70%-ով (7 մլրդ ԱՄՆ դոլար) ծածկվեր միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերի հաշվին: 30%-ից, որը պետք է հատկացնեին գործընկեր երկրները, 85% - ը (2,55 միլիարդ դոլար) բաժին է ընկել Թուրքմենստանին եւ եւս 5% (յուրաքնաչյուրը 150 մլն դոլար) Աֆղանստանին, Պակիստանին եւ Հնդկաստանին: Բայց հիմա ֆինանսավորման սխեման, ինչպես վերը նշվեց, փոխվել է։

«TAPI գազատարի կառուցման երաշխավոր կարող է դառնալ միայն Քաթարը՝ տարանցիկ Աֆղանստանի վրա նրա հսկայական ազդեցությամբ», – կարծում է էներգետիկ զարգացման հիմնադրամի (ՌԴ) տնօրեն Վլադիմիր Պիկինը: - Դոհայի ազդեցությունը Քաբուլի վրա փորձագետը հիմնավորում է այն բանով, որ «հենց Քաթարում է գտնվում Աֆղանստանում իշխող թալիբների քաղաքական գրասենյակը»: Այս կապակցությամբ նշենք՝ որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներում 2024-ին տեղեկություններ կային, որ արեւմտյան Պակիստանի Գվադար նավահանգստի շրջանում հնարավոր է Քաթարա-Պակիստանյան հեղուկացված գազի գործարանի եւ արտահանման տերմինալի ստեղծում, որտեղ մասնաճյուղ կկառուցվի Պակիստանի TAPI հատվածից մոտ 270 կմ հեռավորության վրա: Առավել եւս, որ «Qatargas-ը աշխարհի խոշորագույն հեղուկացված գազի ընկերոթյուններից մեկն է, ունի գազատար եւ տանկերային նավատորմ եւ կարող է հեղուկացված  եւ տարանցիկ գազ վաճառել ցանկացած վայրում եւ ցանկացած մեկի հետ»:

Բացի այդ, Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի՝ 2023ի մարտի վերջին Դոհա կատարած այցի ընթացքում ստորագրվել է ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր։ Ելույթ ունենալով Քաթարի բիզնես ասոցիացիայում՝ Թուրքմենստանի ղեկավարը կոչ է արել Քաթարին մասնակցել նաեւ TAPI նախագծին... «Մեր երկիրը գտնում է՝ բարնպաստ հեռանկարներ են բացվում միջազգային խողովակաշարերի նախագծերի իրականացմանը մասնակցելու համար, որոնցից մեկը TAPI գազատարի կառուցումն է», ինչը, կարծես, արձագանք է գտել Քաթարի գործարար հանրության շրջանում: Թուրքմենստանի պաշտոնական պորտալի տվյալներով՝ «Քաթարի ելույթ ունեցող գործարարներն ու կառավարական գործիչները կոնկրետ առաջարկներ են ներկայացրել, որոնք ուղղված են վառելիքի արդյունաբերության ավելացմանը, այդ թվում՝ նավթագազային սարքավորումներ Քաթարից արտահանման գծով»: Քաթարցիները «հատուկ նշել են պատրաստակամւթյունը, այդ թվում՝ մասնակցելու պետական մասշտաբային ծրագրերի իրականացմանը, միջազգային նշանակութայն նախագծերին»։ Դոհայի կոնկրետ առաջարկների եւ Թուրքմենստանում քաթարական հնարավոր մասնակցությամբ միջազգային նախագծերի մասին մանրամասները մինչ օրս պաշտոնապես չեն հաղորդվում. ամենայն հավանականությամբ, որպեսզի առայժմ չհրապարակվի Քաթարի միացումը TAPI նախագծին, որի նվազագույն արժեքը, նշվեց վերեւում, գնահատվում է 10 միլիարդ դոլար։

Ազգային էներգետիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Ֆրոլովի գնահատմամբ՝ նախագծի իրականացման հարցում շահգրգռվածություն կա առաջին հերթին Թուրքմենստանի (եթե այն, իհարկե, չի չափազանցնում կապույտ վառելիքի իր պաշարները) եւ Հնդկաստանի մոտ, սակայն ոչ Իսլամաբադում, ոչ էլ Նյու Դելիում ակնհայտորեն չեն շտապում «վազել շոգեքարշից առաջ»՝ ուշադիր հետեւելով մյուս մասնակիցների եւ հնարավոր հետաքրքրվողների շարժումներին, նըդ որում՝ չեն բացառվում հետաքրքիր հնարավորությունները նաեւ Ռուսաստանի համար:

«Հնդկաստանը բազմիցս խնդրել է «Գազպրոմին» իր մոտ գազատար կառուցել։ Բայց դա ողջամիտ գնով անելը քիչ հավանական է: Նման մայրուղու ընթացքում բարձրադիր վայրերում կլինեն սառցապատ ժայռեր, ժայռոտ տեղանքների, ճահիճների, գետերի ուժեղ տարբերություններ: Բայց Հնդկաստանում պահանջարկի աճը, միեւնույն է, կհանգեցնի ՌԴից մատակարարումների: Դա ժամանակի հարց է, հիարկե, ներկայիս միջազգային իրադրության պայմաններում։

TAPI-ն այդ դեպքում հետաքրքիր կլինի Ռուսաստանի համար, քանի որ տեխնիկական առումով պետք է պարզապես գազ մատակարարել ՌԴ-ից Թուրքմենստան։ Դրա համար կա «Միջին Ասիա – կենտրոն» գազատարը, որը կարող է աշխատել հակադարձ ռեժիմով (ընդհանուր հզորությունը մոտ 50-60 մլրդ խմ է)։ Սա առաջիկա 5-6 տարիների գործը չէ, բայց մինչեւ 2030ը, եթե TAPI-ն իսկապես կառուցեն ու գործարկեն, նման բան կարելի է իրականացնել»։

Իհարկե, հազիվ թե դա տեղի ունենա տեսանելի հեռանկարում, սակայն ամեն դեպքում, թվացյալ վերջնականապես կանգ առած հինավուրց նախագծի ակտիվացումը չի կարող ուշադրություն չհրավիրել իր վրա։

 

Ալեքսեյ Բալիեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի