|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հրապարակը» գրում է․ Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձեւակերպում չկա 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձեւակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, եւ ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ: «Միջազգային իրավունքի համաձայն՝ կողմերը երաշխավորում են բոլոր քաղաքացիների՝ անկախ նրանց կրոնական, ռասայական, լեզվական պատկանելությունից, հավասարությունը։ Անկախ նրանց քաղաքացիության պատկանելությունից, առանց կանխակալ վերաբերմունքի պետք է ապահովել նրանց մշակութային իրավունքները, կրոնական դրսեւորումները»։
Այսինքն՝ տողատակերում ասվում է՝ եթե ադրբեջանցիները գան Հայաստան, չհամարձակվեք ճնշել նրանց: Մեր աղբյուրները պատմում են նաեւ, որ Ալիեւի այս պահանջը Փաշինյանը, դեռեւս անցած տարվանից սկսած, առնվազն մի քանի անգամ քննարկել է փակ նիստերում, եւ դա, կարելի է ասել, միակ կետն է, որի դեմ որոշ ՔՊ-ականներ ընդվզել են: Եվ քանի որ այս կետն այնուամենայնիվ մնացել է, իշխող ուժում չեն բացառում, որ այդ ընդվզողներից ոմանք նույնպես կմեկուսացվեն թիմից, կամ նրանց դեմ կոմպրոմատներ կդրվեն, որ նրանք այլեւս ծպտուն չհանեն։