| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչական գործողություն է անվանել ՌԴ Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանությունը:
«Այս սպանությունը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով։ Կիևի ռեժիմը բազմիցս նման ահաբեկչական հանցագործություններ է կատարել Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ: Ե'վ Կուրսկի մարզում այժմ, երբ նրանք գնդակահարում են խաղաղ քաղաքացիների, և' Ռուսաստանի այլ տարածքներում սպանում էին լրագրողներին»,-ասել է Պուտինը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքի, արևմտյան ԶԼՄ-ների կողմից նման ահաբեկչությունների կապակցությամբ ոչ մի անգամ դատապարտման խոսքեր չեն եղել։
Հիշեցնենք՝ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել տան մուտքի մոտ կանգնած սկուտերի մեջ։ Զոհվել են ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ զորքերի պետ Իգոր Կիրիլլովը և նրա օգնականը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ավելի ուշ ԱԴԾ-ն հայտնել է, որ ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված ահաբեկչության հեղինակը՝ Ուզբեկստանի քաղաքացին, որին Ուկրաինայի հատուկ ծառայությունները խոստացել են 100 հազար դոլար և մեկնել Եվրամիություն։