կարևոր
157 դիտում, 12 րոպե առաջ - 2026-11-26 17:29
Աշխարհ

Հորմուզի նեղուցում 2 լցանավ է պայթել ականների վրա

Հորմուզի նեղուցում 2 լցանավ է պայթել ականների վրա

Այսօր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրա։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

«Այսօր Օմանի Էլ-Հասաբ նավահանգստից հյուսիս ընկած հատվածում երկու օրինախախտ լցանավ է պայթել ծովային ականների վրա և հրդեհվել», – նշել են ԻՀՊԿ-ում:

Իրանցի զինվորականները հստակեցրել են, որ դրանցից մեկն ավելի քան երկու միլիոն բարել նավթ էր տեղափոխում:

Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը սահմանափակվեց փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է պահպանել այդ սահմանափակումները, քանի դեռ չեն կատարվել իր պահանջները, մասնավորապես՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների չեղարկումը։

Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է։