Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Արագությունը, որով ընկավ իշխանությունը, ցնցում է երեւակյությունը։ Ապրումներն այն մասին, որ Հոմսի գրավումն ասադյան Սիրիան կբաժանի երկու մասի (մայրաքաղաքային Դամասկոսը՝ ճակատի մի կողմում, լոյալ ափամերձ Լաթաքիան՝ Ռուսաստանի ռազմակայաններով՝ մյուս կողմում), ակտուալ չթին շաբաթ օրը.Դամասկոսը հանձնվեց Հոմսից ընդամենը մի քանի ժամ անց՝ չցուցադրելով դիմադրություն։ Գիշերվա ընթացքում հնացել են նաեւ դատողությունները, թե Ասադը կարող էր տեղափոխվել Լաթաքիա՝ ալեւիների հենակետ, հոր հայրենիք եւ կլանի կալվածք, որտեղ նրա իշխանությանը միշտ աջակցել են։ Եթե կարող էր, թե չցանկացավ։
Այժմ սիրիական պետական նախագիծը կփորձի վերանշանակել Աբու Մուհամմադ Ալ Ջուլանիին՝ ապստամբների մեծ մասի փաստացի առաջնորդին։ Նրան հետաքրքրում է երկրի ամբողջ տարածքի վերահսկղությունը, բայց, իբր, առանց արտաքին էքսպանսիայի, այսինքն՝ հարեւանների հողերի նկատմամբ հավակնությունների եւ համաշխարհային իսլամական հեղափոխության մասնակցության։ Կստացվի դա նրա մոտ, թե ոչ՝ հարցը բաց է, բայց նրա Սիրիայի նախագիծը հաղթել է ասադյան մրցակցային պայքարում։ Հենց այդ նախագծի փլուզման պատճառով Ասադի ռեժիմի փրկության հարցը նրա ֆորմալ եւ ոչ ֆորմալ դաշնակիցներից ոչ մեկի կողմից չի դրվել։ Անիմաստ է փրկել ինչ-որ մեկի իշխանությունը, եթե պետությունն ինքն է մահացել։
Հակառակ տարածված առասպելի՝ սիրիական պատերազմի առաջին փուլում, որը շարունակվում է 2011 թ-ից, Ասադին նույնպես ոչ ոք չի փրկել՝ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը, ոչ էլ որեւէ այլ արտաքին խաղացող, չէ որ նրանք խաղացողներ են, այլ ոչ թե դատապարտվածների փրկության ծառայություն։ Նա ինքն իրեն փրկեց՝ ցույց տալով «ալավիական» պետական նախագծի կենսունակությունը։ Շիաների համար, որոնց միջնաբերդը Իրանն է, ալավիները մուսուլմաններ են՝ հավատակիցներ։ Սուննիների համար, որոնց մեծամասնությունը Սիրիայի հայտարարված սահմաններում է, ավելի շատ աղանդ։ Եվ Օսմանյան կայսրության օրոք, եւ ֆրանսիական մանդատի ներքո, եւ անկախ Սիրիայում 1941ից հետո ալեւիների նկատմամբ խտրականութոյւն էին ցուցաբերում։ Նրանց համար գրեթե միակ սոցիալական վերելակը բանակն էր, որտեղ ալեւիները ժամանակի ընթացքում գրավեցին առանցքային դիրքերի մեծ մասը։ Սիրիան, գիտեինք մինչեւ երեկ, ալեւիների ռազմական հեղաշրջման զավակն է, իսկ Ասադները՝ նրանց ներքին պայքարում հաղթած կլանը։ Սուննիների համար «աղանդավորների» կողմից իշխանության զավթումը մարտահրավեր էր։ Ավագ Ասադ Հաֆեզը՝ Բաշարի հայրը, վերապրել է իսլամիստների ապստամբությունը 1970-ականներին, որը սկսվել էր նախագահ դառնալուց հինգ տարի անց, տեւել վեց տարի եւ ձախողվել է երեք գործոնների՝ սիրիական բանակի, Մոսկվայի աջակցության եւ ալեւիների շուրջ փոքրամասնությունների կոալիցիայի ձեւավորման շնորհիվ: Մոտավորապես նույնը տեղի ունեցավ 2011ին, երբ սուննի փողոցը ապստամբեց Ասադ կրտսերի դեմ։ Սա մի գործընթացի մի մասն էր, որը պատմության մեջ մտավ «Արաբական գարուն» անվան տակ.հացահատիկի գների աճի եւ զանգվ ծային գործազրկության պատճառով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում եռում էին «մայդանները»։ Ինչ-որ տեղ կառավարությունները մի քանի շաբաթ անց ընկան, ինչ-որ տեղ՝ մի քանի ամիս անց։ Բաշար Ասադը դիմացել է գրեթե 15 տարի։ Արտաքին խաղացողները զգալիորեն ավելացան, քան Հաֆեզի օրոք, եւ քրդերը սկսեցին իրենց սեփական խաղը, բայց շիաները, որոնք այս անգամ սերտորեն հովանավորվում էին Իրանի կողմից, քրիստոնյաները, դրուզները եւ այլ փոքրամասնություններ կրկին կանգնեցին ալավիական էլիտայի կողքին: Ընդ որում՝ լավագույն արդյունքները ցույց են տվել ոչ թե Սիրիայի «պաշտոնական» զինված ուժերի մասերը, այլ տեղի աշխարհազորայինները՝ պաշտպանությունում, մասնավոր ռազմական արշավները՝ հարձակողական գործողույուններում։
Պատերազմի առաջին փուլում Ասադի շուրջ հավաքված խայտաբղետ կոալիցիայի հիմնական հակառակորդը ուժերն էին, որոնք Արեւմուտքում նշվում էին որպես «չափավոր» (չնայած դրանք չափավոր չէին): 2014 թ-ին, օգտվելով «չափավորների» մասնակի ջախջախումից եւ նրանց միջեւ պառակտումներից, առաջին պլան մղվեցին ԴԱԻՇ-ի, ալ-քաիդայի եւ Ռուսաստանում արգելված այլ ահաբեկչական կազմակերպությունների բացահայտ մարդակերները: 2014 թ-ի սեպտեմբրին իսլամիստների ինքնահռչակ «խալիֆայության» դեմ պայքարի պատրվակով պատերազմի մեջ մտավ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ավիացիան՝ նպատակ ունենալով ձեռքի հետ բեկման հասնել հօգուտ իրենց հավատարիմ ուժերի։ Միայն մեկ տարի անց հակամարտությանը միացավ Ռուսաստանը, որի նպատակը, ընդհակառակը, այն էր, որ «խալիֆայության» ոչնչացումը կշեռքը թեքեր Ասադի կողմը, մանավանդ որ ԱՄՆ-ը ծայրահեղականների դեմ պայքարում հաջողության չհասավ, եւ դա խնդիր դարձավ ամբողջ աշխարհի համար։ Այդ ժամանակ Հյուսիսային Կովկասում ահաբեկչական ընդհատակյա մնացորդները հավատարմության երդում տվեցին ԴԱԻՇ-ին, եւ Ասադի իշխանությունն ապացուցել էր իր կայունությունը: Ռուսաստանի կողմից սա խաղադրույք էր հաղթողի վրա, կամ, ավելի ճիշտ, ներդրում նրա վրա. եթե Ասադի Սիրիան մնար, Ռուսաստանը մշտական կօգտագործեր Տարտուսում եւ Հմեյմիմում գտնվող ռազմաբազաները, որոնք կենսական նշանակություն ունեն Աֆրիկայում գործողությունների նյութատեխնիկական աջակցության համար: Այսպիսով, պատերազմի սկսվելու եւ այն օրվա միջեւ, երբ ՌԴ օդուժն առաջին հարվածները հասցրեց Սիրիայի թիրախներին, անցավ չորսուկես տարի։ Չորսուկես տարի Ասադների պետությունը հաջողությամբ դիմադրեց եւ հաղթեց։ Իսկ 2024 թ-ին այն քանդվեց չորսուկես օրվա ընթացքում։
Նախկին կոալիցիաների մասնակիցները կամ չեզոքություն են հայտարարել, կամ էլ հարվածել են ընկածին։ Ասադների պետությունը փլուզվեց ներսից, քանի որ իրենց հաղթանակը՝ ոչ վերջնական, բայց կարծես որոշիչ եւ արդեն Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված, էլիտաներն ընդունեցին որպես տրված։ Սահմանադրական բարեփոխումների եւ իշխանության վերաբաշխման խոստումները գնացել են ավազի մեջ, տնտեսությունը քարշակվել է պատժամիջոցների եւ պատերազմի կորուստների պատճառով, զինված ուժերը չեն արդիականացվել միջոցների եւ ցանկության բացակայության պատճառով։ «Այդպես էլ կլնի», - որոշել թր Ասադը։
Հատկանշական է հաղթանակների շրջանի հայտնի ստորաբաժանումներից մեկի՝ «վագրի ուժերի» ճակատագիրը։ Այն փոքր էր եւ ի սկզբանե մասնավոր, բայց պատերազմի ընթացքում նրա հրամանատար Սուխել ալ-Հասանը դարձավ լեգենդ. նրա մասին ասում էին, որ նա չի պարտվում մարտերում եւ նախընտրում է «այրված երկրի» մատավարությունը։ Արդեն համեմատաբար հանգիստ 2019ին «վագրերը» վերակազմավորվել եւ լցվել են Սիրիայի զինված ուժեր։ Սուխելը մնաց հրամանատար, բայց նրան թաքցրեցին հանրությունից, քանի որ կարծում էին՝ նա ավելի հանրաճանաչ է, քան Ասադը: 2024 թ-ի ապրիլին Սուխելը հեռացվել է պաշտոնից՝ միաժամանակ փոխելով Իդլիբում, Համայում եւ Հալեպում տեղակայված զորամասերի հրամանատարությանը։ Մարտական գործողությունների վերսկսումից հետո այդ զորամասերը դարձան վազքի չեմպիոններ։ Հակառակորդը եկել էր այնտեղից, որտեղից էլ պետք է գար՝ Իդլիբից։ Թուրքիայի հոգածության ներքո ընթացող մարտերի ընթացքում այնտեղ ձեւավորվել է այն, ինչ անվանում էին «գոբլինների արգելոց». քաղաքներում հաստատված տարբեր խմբավորումների անդամներին առաջարկվել է քաղաքի ոչնչացման գնով զոհվելուն այլընտրանք՝ վայր դնել զենքը, ընտանիքի հետ նստել հատուկ ավտոբուս եւ մեկնել Իդլիբից: Դա նման է մաքրման մարտավարությանը, երբ պատահականորեն ցրված իրերը նետվում են մեկ սենյակ եւ կողպում այն:Չի կարելի ասել, որ սիրիացիների կողպեքը բավականաչափ հուսալի չի եղել, իսկ դուռը բավականաչափ ամուր չէ։ Այնտեղ պատերը փլուզվեցին նոր ուժի ճնշման տակ։ Իդլիբում հարաբերական խաղաղության տարիներին տեղի է ունեցել կոշտ բնական ընտրություն, որում հաղթող են դարձել ալ-ջուլանիի մարդիկ։ Նա հաջողությամբ պայմանավորվել է Թուրքիայի հետ աջակցության մասին, իսկ դաիշօցից եւ ալ-քաիդայից առավել արմատական մրցակիցներին, որոնք տարբեր ժամանակներում հանդես են եկել որպես նրա գործատուներ, գրեթե ոչնչացրել է։ Սակայն գլխավոր ձեռքբերումը պետությունում պետության կառուցումն էր. ներքին դիմակայության մեջ տիրանալով՝ ալ-ջուլանին Իդլիբում կյանքն այնպես կազմակերպեց, որ համեմատությունը Ասադների օգտին չլիներ։«Կոռուպցիան ավելի քիչ է, հարմարություններն ավելի շատ են», - օրինակ, ասադյան Սիրիայի բնակիչների արձագանքներն են լինում Սիրիայում ապստամբական կյանքի մասին։ Չցանկանալով որեւէ բան փոխել եւ հանգստանալով իր դափնիների վրա՝ Դամասկոսը պարտվեց էվոլյուցիոն մրցավազքում այն, ինչ կոչվում էր «գոբլինների արգելոց»։
Նույնիսկ սուննիական մեծամասնության արմատականության նախկին վախն այս անգամ ոչ մի դեր չի խաղացել։ Այն ժամերին, երբ Իդլիբից առաջխաղացումը դեռ կարելի էր կանգնեցնել թեկուզ տեսականորեն, Ասադից երես թեքեցին բոլոր ներքին դաշնակիցները, որից հետո դրսի դաշնակիցներն այլեւս փրկելու ոչինչ չունեին։
Ալավիների ռեժիմի փլուզումը կոտրում է «շիական կիսալուսնի» ծայրը, որը աշխարհաքաղաքական նախագիծ է՝ Լիբանանից Եմեն ազդեցության գոտի ստեղծելու համար՝ իր հուսիտներով։ Ռուսաստանի գլխավոր շահը Տարտուսում եւ Հմեյմիմում բազաների պահպանումն է, ինչը պետք է բանակցությունների առարկա դառնա սիրիական նոր պետության իշխանության հետ, որը հենց հիմա առաջանում է հնի փլատակների վրա:
«Նա պարզապես գոյատեւեց իրենը եւ մահացավ», — ասում է ալ-ջուլանին Ասադի ռեժիմի մասին՝ կարծես իր վրայից հանելով պատասխանատվությունը: Ասադների պետությունը մահացել է Դամասկոսի հանձնվելուց շատ առաջ։ աբու-մուհամմադ ալ-ջուլանին եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը դա նկատել են բոլորից առաջ։
Դմիտրի Բավիրին
Աղբյուրը՝ ria.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի