կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-22 08:21
Առանց Կատեգորիա

Արցախի ԱԻՊԾ փոխնախարարի պաշտոնից ՀՀ իշխանությանը քննադատելուց հետո ազատված Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում. «Հրապարակ»

Արցախի ԱԻՊԾ փոխնախարարի պաշտոնից ՀՀ իշխանությանը քննադատելուց հետո ազատված Բորիս Ավագյանն ինչո՞ւ Է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում. «Հրապարակ»

«Ինչո՞ւ է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնաթող փոխնախարար Բորիս Ավագյանը հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում, ինչո՞ւ էին նրան հրավիրել ԱԱԾ․ երեկ մեր հարցին ի պատասխան՝ Ավագյանն ասաց, որ իրեն հայտնի չէ։ Նա պատմեց, որ գերիների հարցով հայտնի քննարկումից և իրեն պաշտոնանկ անելուց հետո ԱԱԾ աշխատակիցը հեռախոսով կապ է հաստատել և երեկոյան 8-ի կողմերն իրեն հրավիրել ԱԱԾ, բայց ինքը փոքր-ինչ ուշացումով է ներկայացել, և ԱԱԾ-ում ասել են, որ հիմա հարմար չէ՝ չեն կարող ընդունել։ Իր փաստաբանները հայտարարել են, որ կներկայանա ծանուցագիր ստանալուց հետո։ Սակայն մինչ օրս նա ո՛չ ծանուցագիր է ստացել, ո՛չ էլ նոր հրավեր։ «Հավանաբար, ես այլևս պետք չեմ իրենց ու չգիտեմ էլ, թե ինչու էին կանչել»,- ասաց նա։

Նշենք, որ գերիների մասին քննարկման ընթացքում Հայաստանի իշխանություններին քննադատելուց հետո տեղեկություններ տարածվեցին, որ գնդապետ Ավագյանին ուղղորդում են ընդդիմադիր որոշ շրջանակներ, կամ էլ նա քաղաքականություն մտնելու ցանկություն ունի, այդ պատճառով էլ փորձում է քննադատելով փիառվել։ Սակայն Ավագյանը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ ինքը հիմա և առաջիկա ամիսներին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի, և որևէ ուժի հետ իրեն չենք տեսնի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։