կարևոր
412 դիտում, 12 ժամ առաջ - 2024-12-04 17:38
Քաղաքական

Հայաստան-Հնդկաստան. ռազմատեխնիկական համագործակցության ուղին չի ծածկվի վարդերով

Հայաստան-Հնդկաստան. ռազմատեխնիկական համագործակցության ուղին չի ծածկվի վարդերով
Վերջին շրջանում նկատելիորեն աշխուժացած հայ-հնդկական ռազմատեխնիկական կապերն ակտիվորեն քննարկվում են փորձագիտական-վերլուծական հանրության կողմից, իսկ այս կամ այն գործարքի կամ նույնիսկ դրա քննարկման ու հնարավոր իրականացման մասին լուրերը պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ներում, կամ էլ ընդհանրապես շրջում են համացանցի տիրույթով՝ ի դեպ, զգալի գրգռվածություն առաջացնելով պետական գաղտնիքի նկատմամբ խանդոտների մոտ։ Վերջին մի քանի տարիների դրամատիկ իրադարձություններից հետո, անվտանգության ոլորտում ռուս-հայկական ավանդական կապերի լճացման ֆոնին Երեւանը փորձում է զարգացնել կապերը Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ այլ արտատարածաշրջանային խաղացողների հետ, իսկ կնքված գործարքների մասին տեղեկատվոթյունն անմիջապես հոսում է ԶԼՄ-ներում, ինչից փորձում են օգտվել Բաքվում՝ արգելափակելով իր համար անցանկալի գործընթացները (կամ գոնե դրանց շուրջ տեղեկատվական-դիվանագիտական աղմուկ բարձրացնելով)։

Ահա եւ Ереванский наблюдатель գրում է հայ զինվորականներին զայրացնող հնդկական ԶԼՄ-ների «շաղակրատականքի» մասին, որոնք մշտապես բացահայտում են Երեւան զենքի մատակարարման առանձին «ինտիմ կողմերը», ինչը, նրա կարծիքով, «Հայաստանի վրա ճնշման միջոց է Նյու Դելիում սպասվող որոշումներն ու գործարքներն արագացնելու համար»։ Հիշեցնենք՝ հկտեմբերի սկզբին հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ները ուրախությամբ էին որսացել Indian Defence Research Wing (IDRW) մասնագիտացված կայքի տեղեկատվությունը հայկական բանակի կողմից ավարտված «155 մմ/52 տրամաչափի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգի (Advanced Towed Artiller Gun System, ATAGS) վեց միավորների փորձարկումների մասին, որոնք մատակարարվել էին Հնդկաստանի կողմից 2023 թ-ին։ Ըստ idrw.org – աղբյուրների՝ հայկական բանակում, զենքերը անցել են բոլոր գործառնական փորձարկումները, որոնք իրականացվել են երկրի տարբեր վայրերում: ATAGS վեց զինատեսակից բաղկացած նախնական խմբաքանակը հայկական բանակի խնդրանքով ծրագրավրվել է հայերենով հետագծի հաշվարկման մոդուլում: Բացի այդ, կատարվել են մի քանի այլ փոփոխություններ, որպեսզի զենքերը հարմարեցվեն հայ զինվորականների կոնկրետ պհանջներին։ Թեեւ զենքերն ի սկզբանե փորձարկվել են Հնդկաստանում, անխքան Հայաստանի կողմից դրանց գնումը հաստատելը, դրանք երկար ժամանակ չեն փորձարկվել հայկական պայմաններում։ Այդ փորձարկումների հաջող ավարտը Հայաստանի համար ճանապարհ հարթեց հնդկական Kalyanı Groups արտադրողից եւս 84 ATAGS հրանոթ գնելու համար»։ Ենթադրվում ՝է ATAGS հրետանային համակարգերի ձեռքբերումը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակի հնարավորությունները եւ կապահովի նրա հրետանային կրակային հզորության այդքան անհրաժեշտ ուժեղացումը։ Այս ժամանակակից զենքերը արժեքավոր ակտիվ կդառնան երկրի սահմանների պաշտպանության եւ նրա ազգային անվտանգության ապահովման գործում», - ասվում է մասնագիտացված կայքում։

Միաժամանակ, Ереванский наблюдатель պնդում է,որ իրականում այդ արտահոսքը «պայմանավորված էր նախկինում գնված 6 օրինակների ոչ այնքան հաջող փորձարկումներով։ 2 համակարգերը գրեթե անմիջապես շարքից դուրս եկան (հայկական կողմը որոշեց չսպասել Հնդկաստանի ներկայացուցիչների ժամանմանը եւ տեխնիկան տվեց իր զինվորականներին հոշոտելու համար)4-ին մեծ դժվարությամբ հաջողվեց քարշ տալ բարձրադիր վայրեր, ընդ որում՝ Ashok Leyland FAT-ի «հարազատ» քարշակները ցույց տվեցին իրենց ավելի վատ, քան տեղականները։ Հետադարձ համակարգի անկայուն աշխատանքը քննադատությունների տեղիք է տվել։ Իսկ ամենամեծ հոդը լիովին էլեկտրաֆիկացված ատրճանակի շարժիչն է, որը վերածվում է դդումի, երբ էլեկտրամատակարարման համակարգը դուրս է գալիս կամ ձախողվում է: Իրականում, շուկայում կան շատ ավելի հուսալի եւ պակաս թանկ զենքեր, քան ATAGS-ը. ձախողված փորձարկումներից հետո վայրի քանակությամբ հնդկական զինմթերքի գնումը կարող է պայմանավորված լինել միայն «ատկատներով» եւ կոռուպցիայով»։ Օրինակ, պնդում ենոր հոկտեմբերին «ՀՀ պաշտպանության նախարար սուրիկ տատիկյանը... տհաճ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նիկոլ Փաշինյանին տեղեկություններ են հասել, որ Պաշտպանության նախարարը հնդկական կողմից հսկայական «ատկատ» է ստացել (գրեթե 100 մլն դոլար) հրթիռային սպառազինության մատակարրման պայմանագրի համար»։ Ավելին, նույն ամսին Կազանում հնդկական կողմը մերժել էր հայկական պատվիրակության խնդրանքը՝ «ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում վարչապետներ Փաշինյանի եւ Մոդիի հանդիպումը կազմակերպելու հարցում։ Հնդկաստանում խիստ դժգոհ են ջիի երես դուրս եկող սկանդալից՝ Հայաստանին հրթիռային սպառազինության մատակարարման պայմանագիր կնքելիս հսկայական «ատկատների» հետ կապված»։

Հնդկաստանի պաշտպանական կապերը Հայաստանի հետ վերջին տարիներին խորացել են, ինչը դարձել է Հարավային Կովկասի դինամիկ փոփոխվող ռազմաքաղաքական լանդշաֆտի արտացոլումներից մեկը: Դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թ-ի սկզբին, հնդկական Bharat Electronics Limited (BEL) ընկերությունը շահեց 40 միլիոն դոլար արժողությամբ տենդեր։ Հայաստան չորս ռադարների մատակարարման համար՝ առաջ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի մրցակիցներից։ 2022 թ-ի նոյեմբերին Հնդկական Kalyani Strategic Systems Limited պաշտպանական ընկերությունը շահեց 155,5 միլիոն ԱՄՆ դոլարի արտահանման պատվեր։ Հայաստանին հրետանային զենքեր մատակարարելու համար, ինչը տեղական ընկերության համար 155 մմ տրամաչափի սպառազինության համակարգի առաջին պատվերն էր։ Ենթադրվում է՝ պայմանագիրը կավարտվի արդեն հաջորդ տարի։ Միաժամանակ Երեւանում որոշել են Հնդկաստանից գնել Pinaka հրթիռային համակարգը։ Իսկ սեպտեմբերին առաջատար Hindustan Times պարբերականը պատմել էր Հայաստանի ռազմաօդային ուժերի տրամդրության տակ գտնվող ռուսական արտադրության չորս Սու-30ՍՄ կործանիչների (խոսքը ավիոնիկայի, ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրների եւ սպառազինությունների համակարգերի մասին է) արդիականացման հարցում Երեւանի՝ Նյու Դելիին դիմելու մասին։ Կոնկրետ խոսքը Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության մասին է, որը լիցենզիայով ռուսկան կործանիչներ է արտադրում Մահարաշտրա նահանգի Նասիկ քաղաքում գտնվող իր ավիաշինական ստորաբաժանումում։

Մինչ Բաքվում փնտրում են ցանկացած առիթ Հայաստանին «ռեւանշիստական» տրամադրությունների մեջ մեղադրելու համար, իրականում, գրում է Рыбарь․հ»այկական իշխանությունները ոչ մի ռեւանշիզմ չունեն, իսկ խայտաբղետ տեխնիկա գնելն առանց բանակի հստակ բարեփոխման մտնում է Ռուսաստանից բոլոր հնարավոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրում հեռու մնալու ռազմավարության մեջ»։ Վերջապես, նոյեմբերի 12-ին վերոնշյալ BEL ընկերությունում հաշվետվություն ներկայացրեցին միջին հեռահարության Akash զենիթահրթիռային համալիրների (խորհրդային «Կուբայի» անալոգը, որը կարող է 4-25 կմ հեռավորության վրա խոցել օդային թիրախները) առաջին մարտկոցը Հայաստան ուղարկելու մասին։ Պաշտպնության հետազոտությունների եւ զարգացման կազմակերպության (DRDO) հովանու ներքո Bel - ի եւ Bharat Dynamics-ի համատեղ ջանքերի արդյունքում մշակված համակարգը նախատեսված է կործանիչների, թեւավոր հրթիռների, օդ-երկիր դասի հրթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ այլ օդային օբյեկտների որսման եւ ոչնչացման համար: Համապատասխան պայմանագրի կնքման մասին հայտնի է դարձել 2023 թ-ի դեկտեմբերին։ IDRW-ի գնահատմամբ՝ «արտահանումը Հայաստան՝ բարեկամ երկիր, որը ռազմավարական գործընկեր է դարձել Հնդկաստանի պաշտպանական հատվածի համար», վկայում է ռազմական տեխնոլոգիաների ոլորտում երկրի աճող փորձի, ինչպես նաեւ «համաշխարհային կարիքները հայրենական առաջադեմ զենքի միջոցով բավարարելու» նրա կարողության մասին: Իսկապես, նհդկական մի շարք արտադրողների համար Հայաստանը քիչ թե շատ «ապրանքային» քանակությամբ սպառազինություն ներմուծող առաջին երկիրն է։ Երեւանում հպարտությամբ են խոսում այդ մասին՝ մի կողմ քաշելով որոշ ռուս ռազմական փորձագետների փաստարկները, որոնք մատնանշում են հնդիկ գործընկերների հետ փոխգործակցության որոշ «որոգայթներ»։ Սակայն, ինչպես երեւում է նաեւ տեղական ԶԼՄ-ների հրապարակումներից, այս հիմնականում չուսումնասիրված ճանապարհին առավել քան հավանական են բոլոր տեսակի փնթփնթոցներն ու խորդուբորդությունները։

Ենթադրվում է՝ հերթական անշահախնդիր բարերարի հույսով աշխարհաքաղաքական հերթական միրաժները՝ բազմապատկված պրագմատիկ (այսպես կոչենք) շահով, ազդեցություն կունենան Փաշինյանի կառավարության կողմից կնքվող պաշտպանական գործարքների վրա։ Սակայն   կարող է որոշակի արձագանք ստանալ նաեւ կովկասյան լեռնաշխարհում։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի