կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-29 14:22
Քաղաքական

Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. Շոյգու

Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. Շոյգու

Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ռազմատեխնիկական համագործակցության հարցերը մշտապես գտնվում են պաշտպանության նախարարների խորհրդի և երկկողմ շփումների ուշադրության կենտրոնում: Այս առումով ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ բաց է այս ոլորտում համագործակցության խորացման համար»,- ասել է Շոյգուն՝ բացելով խորհրդի նիստը Տուլայում։

Նշենք, որ այսօր ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա և չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: