|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
ՌԴ Դաշնային խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փաստաթուղթն ստորագրվել էր Երևանում 2013-ի հունիսի 25-ին: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը՝ ՀՀ և ՌԴ զինված ուժերին, իրավապահներին զինելու նպատակով:
ՀՀ խորհրդարանը փաստաթուղթը վավերացրել էր 2014-ի դեկտեմբերի 4-ին:
«Պայմանագրի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պայմանագրերով` առանց ներկրման/արտահանման լիցենզիայի»,- ասվում է պայմանագրին կից փաստաթղթերում:
Ենթադրվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրականացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշի ՌԴ նախագահը: