կարևոր
442 դիտում, 11 ժամ առաջ - 2024-12-04 12:37
Քաղաքական

Ինչո՞ւ է Էրդողանին պետք սիրիական «խաղը»

Ինչո՞ւ է Էրդողանին պետք սիրիական «խաղը»
Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել Սիրիայում տեղի ունեցող իրդարձությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարութայմբ։ Նրա պաշտոնական ներկայացուցիչը նշել է՝ «Իդլիբի վրա սիրիական կառավարության վերջն հարձակումները հասել են մի մակարդակի, որը կվնասի Աստանայի համաձայնագրերի ոգուն ու աշխատանքին եւ մեծ կորուստներ կբերի քաղաքացիական բնակչութայն շրջանում»: Նրա խոսքով՝ «Իդլիբում եւ հարակից շրջանում խաղաղության պահպանումը, որը գտնվում է թուրքական սահմանի զրոյական կետում, Անկարայի համար առաջնային խնդիր է»:

Հայտարարությունը հնչել է Հալեպում եւ Իդլիբում սիրիական բանակի եւ զինված ընդդիմադիր խմբավորումների միջեւ զինված բախումների միայն երրորդ օրը: Բայց բանն այն է, որ սիրիական կառավարության դեմ գործողոթյանը մասնակցում են ոչ միայն հայաթ թահրիր աշ-շամը), այլեւ թուրքամետ խմբավորումները։ Այդ պատճառով Անկարային հարցեր են առաջանում այդ իրադարձություններին նրա ներգրավվածության պատճառների եւ աստիճանի մասին։ Այս մասին հայտնի արեւելագետ Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը։

Նախ՝ Աստանայի գործընթացի մյուս անդամների արձագանքի մասին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ռուսաստանի նախագահի մամւլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Սիրիայում իրավիճակի սրումը Ռուսաստանի ղեկավարությունը դիտարկում է որպես ոտնձգություն Հանրապետության ինքնիշխանության դեմ»: Նրա խոսքով՝ «Մոսկվան հանդես է գլիս այն բանի օգտին, որ Սիրիայի ղեկավարությունը հնարավորինս արագ կարգուկանոն հաստատի Հալեպում եւ վերականգնի սահմանադրական կարգը երկրում»:

Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր սիրիացի գործընկեր Բասսամ Սաբբախի հետ հեռախոսազրույցում ընդգծել է․ «Իրանը շարունակում է աջակցել Սիրիայի կառավարությանը, ժողովրդին եւ բանակին» ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանի պաշտպանության եւ անվտանգության ու կայունության ապահովման գործում»: Նա ընդգծել է՝ «Սիրիայում ահաբեկչական խմբվորումների գործունեության վերսկսումը Ամերիկա - սիոնիստական ծրագիր է Լիբանանում եւ Պաղեստինում սիոնիստական կազմավորման պարտությունից հետո»:

«Տեսնում ենք՝Սիրիայի իրադարձությունների գնահատականային արձագանքը Մոսկվայի եւ Թեհրանի կողմից տարբերվում է Անկարայի խոսույթից, ինչը վկայում է Աստանայի «եռյակում» ճգնաժամային երեւույթների առաջացման մասին», - նշել է Տարասովը:

Հենց այս ձեւաչափով 2017 թ-ից ի վեր հաջողվել է մի քանի համաձայնագրերի հասնել Իդլիբի դեէսկալացիայի գոտու վերաբերյալ, որի սահմանները համաձայնեցվել էին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կողմից 2019 թ-ին: Այս կապակցությամբ Reuters-ը, վկայակոչելով անվտանգության ոլորտում թուրքական անանուն աղբյուրներին, վարկած է հայտնում, ըստ որի՝ «Թուրքիան լուռ համաձայնություն է տվել Սիրիայում ընդդիմությանը հենց այս պահին՝ Լիբանանում և Սիրիայում Իրանի ազդեցության ենթադրյալ թուլացման պատճառով»:

Ի դեպ, շարունակել է Տարասովը, դրա հետ է կապվում նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Էրդողանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի խափանումը: Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերոթյւոնների կարգավորման գործընթացը փակուղի է մտել այն պատճառով, որ Ասադը պնդում է թուրքական բանակի դուրսբերումը սիրիական տարածքից որպես «օկուպանտ», այն դեպքում, երբ Թուրքիան պնդում է իր ներկայությունը մինչեւ երկրի նոր սահմանադրության ընդունումը եւ ՄԱԿ-ի 2254 բանաձեւին համապատասխան քաղաքական որոշման իրականացումը, - շարունակել է քաղաքագետը:

«Ընդհանուր առմամբ, այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, կարելի է տարբեր կերպ ընկալել։ Այն փաստը, որ դա տեղի է ունենում Մոսկվայի հատուկ ռազմական գործողությունների ֆոնին, կարծես թե խոսում է այն մասին, որ որոշ ուժեր փորձում են, կարծես, ռուսական զորքերի աջակցության մի մասը քաշել ուկրաինական ճակատից դեպի Մերձավոր Արեւելք: Ըստ երեւույթին, պատահական չէ, որ էսկալացիան սկսվել է ամերիկացիների կողմից միջնորդական հրադադարից անմիջապես հետո Իսրայելի եւ Հըզբոլլահի միջեւ՝ «Իդլիբի գոտու սահմանների վերականգնման» պատրվակով։ Աչքի է զարնում նաեւ ընդդիմության ռազմական գործողությունների կազմակերպման մակարդակը, ինչը կարող է վկայել գործողության պլանավորման փուլում Թուրքիայի հնարավոր օգնության մասին։ Սակայն Թուրքիայի կողմից հայաթ թահրիր աշ-շամ խմբավորմանը ցուցաբերվող ուղղակի աջակցությունն ակնհայտ չէ, նրանց ընդհանուր շահերը կարող են մարտավարական բնույթ կրել։ Ջիհադական ուժերը՝ հայաթ թահրիր աշ-շամ խմբավորման գլխավորությամբ, հայտարարել են նաեւ «Դամասկոս գնալու, Ասադին տապալելու» մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, խմբավորման առաջնորդները հայտարարում են՝ «Մոսկվայի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Դամասկոսի եւ Անկարայի միջեւ բանակցությունները վտանգավոր շեղում են սիրիական հեղափոխության նպատակներից»: Տեսնենք, թե ինչ կլինի հետայում», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի