կարևոր
778 դիտում, 1 օր առաջ - 2024-12-02 15:57
Հասարակություն

Անցել է 1 ամիս, սակայն ագրարայինում շենքերի հարցն այդպես էլ չքննարկվեց

Անցել է 1 ամիս, սակայն ագրարայինում շենքերի հարցն այդպես էլ չքննարկվեց

Ուղիղ 1 ամիս է անցել կառավարության այն հայտնի որոշման ընդունման օրվանից, ըստ որի Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնվեց ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը և համատեղ օգտագործման տրվեցին գլխավոր մասնաշենքի որոշ տարածքներ:

Հոկտեմբերի 31-ին, երբ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում արդեն ընդունել էր որոշումը, ագրարային համալսարանի աշխատակիցները ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի գիտությամբ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Ըստ դեկաններից մեկի՝ Սմբատ Դավեյանի, պահանջը որոշման ՆԱԽԱԳԾԻ չեղարկումն էր, այն դեպքում երբ որոշումն արդեն ընդունվել էր: Պրոռեկտորներ Արամ Հովհաննիսյանի, Հրաչյա Ծփնեցյանի, Մարիամ Մովսիսյանի, դեկաններ Արմենակ Տեր-Գրիգորյանի, Սմբատ Դավեյանի, Արման Սիմոնյանի, Վարդան Վարդանյանի, Արևիկ Աբովյանի, Հասմիկ Հովհաննիսյանի առաջնորդությամբ կայացած «բողոքի ակցիայի» ավարտին կազմակերպիչները խոստացան հարցը քննարկել կոլեկտիվի հետ, կայացնել որոշումներ և իրազեկել հանրությանը:

Անցել է ավել քան 1 ամիս, սակայն ագրարային համալսարանի կոլեկտիվի հետ հարցն այդպես էլ չքննարկվեց: Կարելի է արձանագրել, որ «բողոքի ակցիան» ուներ ընդամենը մեկ նպատակ. համալսարանի աշխատակիցների մոտ ստեղծել տպավորություն, որ ղեկավարությունը ևս դեմ էր տարածքների հանձնելուն, սակայն չստացվեց:

Եվ սա` այն դեպքում, որ մինչև որոշման ընդունումն այդ նույն ղեկավարությունը տվել էր իր համաձայնությունը: