Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
«Իրավիճակը գնահատելու համար կարեւոր է որոշել հղման կետերը։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը նախազգուշացրել է․ «Սիրիայի հակամարտությունը դեռ չի ավարտվել»՝ նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների եւ քուրդ զինյալների միջեւ բախումները երկրի հյուսիսում, այլ ոչ թե «Իսրայելի բնակեցման գործունեությունը գրավյալ սիրիական Գոլանում»: Երկրորդ դիրք. լրացել է քրդերի եւ սիրիական ընդդիմության ուժերի միջեւ հրադադարի հնգօրյա ժամկետը, եւ տեղեկություններ են հայտնվել նրանց միջեւ ռազմական էսկալացիայի վերսկսման մասին: Երրորդ. արեւմտյան երկրները դեռեւս չեն կողմնորոշվել Սիրիայի ժամանակավոր կառավարությունում գերիշխող հայաթ թահրիր աշ շամ ահաբեկչական կազմակերպության հարցում, որը համարվում է ահաբեկչական, բայց որի վրա ուժեղ ազդեցություն ունի Թուրքիան: Խնդիրը միայն ՀԹՇ-ն չէ։ Երկրում գործում են շուրջ 40 տարբեր խմբավորումներ եւ կազմակերպություններ, այդ թվում՝ ԴԱԻՇ-ը, որոնք, ըստ TheYork Times-ի՝ «իշխանության համար պայքար են մղում Դամասկոսում»: Այս կապակցությամբ Միլլերն ասում է․ «մենք չենք ցանկանում, որ որեւէ կողմ օգտվի ներկայիս անկայուն իրավիճակից՝ սեփական նեղ շահերն առաջ տանելու համար՝ ի վնաս Սիրիայի ավելի լայն ազգային շահերի»:
Այնուամենայնիվ, ամերիկացի փորձագետների գնահատմամբ, Էրդողանը «ձգտում է օգտվել Սիրիայում լայնածավալ քաղաքկան անցման հնարավորությունից, որպեսզի շարունակի քրդական մարտական կազմավորումների դեմ պայքարի իր սեփական ծրագիրը»: Սիրիայի հարցերով փորձագետ եւ ԱՄՆ նախկին դիվանագետ Վաել ալ-Զայաթի խոսքով՝ դա նշանակում է՝ Թուրքիան «ամենամեծ լծակն ունի ազդելու այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում եւ տեղի կունենա Սիրիայում տեսանելի ապագայում»: Մյուս կողմից՝ Պարսից ծոցի երկրները իրենց համար լուրջ սպառնալիք են համարում Թուրքիայի դաշինքները իսլամիստական խմբավորումների հետ, ինչպիսիք են ՀԹՇեւ «մահմեդական եղբայրներ», եւ գաղտնի աջակցում են Սիրիայի ռազմական ներուժը ոչնչացնելու Իսրայելի գործողություններին: ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որպեսզի ծածկի նրանց թուրքական ռազմական հարվածներից եւ Դամասկոսում նոր կառավարության վրա ճնշում գործադրելու լծակներ ունենա: Վատագույն դեպքում, եթե Թրամփը որոշի ամերիկյան զորքերը դուրս բերել Սիրիայից, ապա «քրդերին դուրս կմղեն նախկին աշխարհաքաղաքական տարածքից»: Այդ պատճառով հարց է առաջանում Միլլերի կողմից ԱՄՆ-ի կողմից Սիրիա լրացուցիչ զորքեր մտցնելու գաղափարի՝ Թրամփի թիմի հետ հնչեցրած համահունչության մասին, քանի որ նախկինում նա ասում էր, որ «ԱՄՆ-ը չպետք է միջամտի Սիրիայի համակարտությանը»։
Բայց Թրամփի պահվածքն էլ միանշանակ չէ։ Նա հայտարարել է՝ «Ասադի կառավարության տապալման հետեւում կանգնած է Թուրքիան»: Նրա խոսքով՝ «նրանք ցանկանում էին այդ [Ասադի տապալումը] 1000 տարի, եւ ստացան դա, իսկ այն մարդիկ, ովքեր մտել են երկիր, վերահսկվում են Թուրքիայի կողմից»: Միեւնույն ժամանակ, Իսրայելը Սիրիայում իր քայլերը ներկայացնում է որպես «ոչ միայն օպերատիվ, այլեւ ավելի գլոբալ բնույթի նախազգուշական եւ պաշտպանության միջոցներ»՝ նկատի ունենալով, ըստ իսրայելական Haaretz թերթի, « «Մեծ Իսրայելի» նախագիծը, որը կփակի տարածաշրջանի սահմանները»: Բայց Իսրայելի եւ Թուրքիայի սահմանների ընդլայնման երազանքներն ունեն ընդհանուր թերություն. խաղալով արաբական դաշտում՝ նրանք չեն հանդիսանում արաբական տերություն։ Իսրայելը մնում է արտաքին ուժ Մերձավոր Արեւելքում, իսկ Թուրքիան կարող է մասնատվել քրդական գործոնի միջոցով։ Միեւնույն ժամանակ, սաուդցիներն ու Պարսից ծոցի երկրներն ավելի շատ սպառնալիք են զգում Թուրքիայի իսլամիստական դաշինքների կողմից, քան Իսրայելի տարածքային հավակնություններից: Դրա համար էլ ամերիկացիները Սիրիայում խաղում են ոչ թուրքական դաշտում եւ խանգարելու են Էրդողանին հասնել իր աշխարհաքաղաքական նպատակներին։ Այնպես որ, առջեւում Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում առայժմ միայն խնդիրներն են՝ հնարավոր վերաճելով լոկալ զինված հակամարտությունների», — ամփոփել է Տարասովը։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի